Home ՆԱԽԱՐԱՐ Ընդունելություն նախարարի մոտ Նախարարի մոտ կայացած ընդունելություններ

Նախարարի մոտ կայացած ընդունելություններ

Խնդիրը՝ աշխատանքի տեղավորմանն աջակցելու և սոցիալական օգնության տրամադրելու վերաբերյալ

     Արդյունքը`

      1.1  20.08.2018թ. աշխատանքի տեղավորմանն աջակցելու համար քաղաքացին հրավիրվել է զբաղվածության տարածքային կենտրոն, սակայն վերջինս չի ներկայացել տեղեկացնելով, որ առողջական խնդիրները լուծելուց հետո նոր միայն կդիմի աշխատանքի համար:

1.2. Տրվել է դրական լուծում` քաղաքացու ընտանիքին   ս.թ. օգոստոսի 16-ին հատկացվել է դպրոցական պայուսակ – 2 հատ, կոշիկ 6 զույգ, հագուստ – 14 կտոր, ծածկոց – 6 հատ, մանկական բաճկոն – 2 հատ:

Հանձնարարականը համարվում է ավարտված

Խնդիրը՝ ԲՍՓ հանձնաժողովի կողմից զին.հաշմանդամ չի  ճանաչվել՝ պաշտապանության նախարարության  ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հիվանդությունը ծառայության հետ չկապելու արդյունքում:

      Արդյունքը`

      1.1. Քաղաքացու հաշմանդամության սահմանման համար հիմք հանդիսացած ռազմաբժշկական հանձնաժողովի մերժման իրավական հիմքերը  ստանալու նպատակով 21.08.2018թ. հարցում է արվել պաշտպանության նախարարությանը: Պատասխանը ստանալուց հետո, սպառիչ պատասխան կտրվի քաղաքացուն:

#Թարմացում

ՀՀ ՊՆ  28.09.018թ թիվ 1510-1545  ստացած գրության և ՀՀ կառավարության 12.04.2018թ N 405- Ն որոշման համաձայն քաղաքացի Ա.Հաթամյանի մոտ  ախտորոշված հիվանդության պատճառական կապը զինվորական ծառայության հետ  ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի կողմից օրենքով սահմանված կարգով տրամադրվել չի կարող:

Հանձնարարականը համարվում է ավարտված

     1.2  Առողջարանային ուղեգիր տրամադրելու հարցում աջակցելու նպատակով 21.08.2018թ. միջնորդագիր է ուղարկվել առողջապահության նախարարություն և Երևանի քաղաքապետարան:

#Թարմացում 1

ՀՀ առողջապահության նախարարության 24.08.2018թ. ԱԹ/02,2/12181-18 գրությամբ տեղեկացվել է, որ դեռևս 2018 թվականի մայիսի 25-ին Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին առաջարկվել է դադարեցնել առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրման գործընթացը մինչև 2018 թվականի ավարտը, ինչի արդյունքում հնարավոր չէ աջակցել խնդրի կարգավորմանը:

Հանձնարարականը համարվում է ավարտված

Խնդիրը՝  բնաիրային օգնություն տրամադրելու,  բնակարանը վերանորոգելու, ինչպես նաև աշխատանքով ապահովելու վերաբերյալ:

      Արդյունքը`

     1.1 Բնաիրային օգնության տրամադրման հարցում աջակցելու նպատակով 23.08.18թ. միջնորդություն է ներկայացրել «Դիակոնիա», իսկ բնակարանի վերանորոգմանն աջակցելու նպատակով՝ «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպություններին:

   1.2. Քաղաքացին հրավիրվել է զբաղվածության տարածքային կենտրոն` տրամադրվել է տեղեկատվություն առկա թափուր աշխատատեղերի, զբաղվածության աջակցության պետական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև խորհրդատվություն՝ զբաղվածության կենտրոնում հաշվառման կարգի և մատուցվող ծառայություններից օգտվելու վերաբերյալ, սակայն քաղաքացին հրաժարվել է հաշվառվել և   օգտվել զբաղվածության կենտրոնի ծառայություններից՝ պատճառաբանելով, որ տարբեր գործատուներին այցելելը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական ծախսեր:

Հանձնարարականը համարվում է ավարտված

Խնդիրը` սոցիալական բնակարան ձեռք բերելու նպատակ.

     Արդյունքը`

    1.1 Սոցիալական բնակարանով ապահովելու հարցը դեռևս գտնվում է քննարկման փուլում։ Բնակարանի վարձավճարի առնչությամբ նախնական պայմանավորվածություն է ձեք բերվել  «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության հետ՝ միջոցներ հայթայթելու վերաբերյալ:

       1.2 «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպվել է բուժհետազոտություն անցնելու գործընթացը :

     1.3 Մելինե Պլանուկյանի ամուսնուն Աբովյանի զբաղվածության կենտրոնի կողմից առաջարկել է 150000 դրամ աշխատավարձով աշխատանք, սակայն վերջինս հրաժարվել է:

Հանձնարարականը համարվում է ավարտված

Խնդիրը` մասնակի կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ․       

          Արդյունքը`

       1.1  Համապատասխան գրությամբ 13.08.2018թ. հարցում է արվել  կրթության և գիտության նախարարություն, սակայն մինչ օրս հարցումը չի ստացվել:

     1.2   Նախագիծը շրջանառվելու է կրթության և գիտության նախարարությունից ստացված պատասխանի հիման վրա:

#Թարմացում

Ի լրումն  20.09.18  գրության կրկնակի հարցում է կատարվել  Կրթության և գիտության նախարարություն, սակայն մինչ օրս հարցումը չի ստացվել:

Խնդիրը՝ «Մարի Իզմիրլյան›› ՊՈԱԿ-ում աշխատանքը վերականգնելու և 2005-2007թթ-ին նշված ՊՈԱԿ-ում հանգստյան, տոն օրերի և արտաժամյա աշխատանքի դիմաց հավելյալ չվարձատրվելու վերաբերյալ:

     Արդյունքը`

      1.1. Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2005-2007թթ-ին հանգստյան, տոն օրերի և արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձի վերաբերյալ  առկա է  օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը, որի բողոքարկման սահմանված ժամկետը բաց է թողնվել:

1.2. 12.09.2018թ. միջնորդություն  է ուղարկվել Շենգավիթի զբաղվածության  տարածքային կենտրոն` քաղաքացուն խորհրդատվություն և տեղեկատվություն տրամադրելու, թափուր աշխատատեղերի հայտերին ու զբաղվածության աջակցության պետական ծրագրերին ծանոթանալու, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների հարցով զբաղվող ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում աշխատանքի տեղավորման հարցում աջակցելու համար:

#Թարմացում

25.09.18թ. Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո, քաղաքացուն ներկայացվել է հատուկ մանկավարժի աշխատանք «Փրկություն» ՀԿ-ում, ինչպես նաև Երեխայի ընտանիքի աջակցության կենտրոնում, որոնցից սակայն քաղաքացին հրաժարվել է:

Հանձնարարականը համարվում է ավարտված

Խնդիրը՝  պետական համակարգում աշխատանքի տեղավորվելու վերաբերյալ:

Արդյունքը`

1.1 Խնդիրը ստացել է դրական լուծում և քաղաքացու հետ կնքվել է պայմանագիր զբաղվածության պետական գործակալության ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության և խորհրդատվության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնում աշխատելու համար:

Հանձնարարականը համարվում է ավարտված

Խնդիրը՝  ցանկանում է աշխատել «ՍՕՍ  մանկական գյուղեր» ՀԲՀ-ում:

       Արդյունքը`

1.1 Միջնորդություն է ուղարկվել «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ին՝ քաղաքացուն աշխատանքով ապահովելու համար:

Խնդիրը` կերակրողին կորցնելու դեպքում /զինվորական/  կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ:

Արդյունքը`

1.1 Կերակրողին կորցնելու դեպքում քաղաքացուն կենսաթոշակ կարող է նշանակվել օրենսդրությամբ սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու կամ անկախ տարիքից՝ հաշմանդամ ճանաչվելու դեպքում:

Լրացուցիչ աջակցության նպատակով 12.09.2018թ. միջնորդություն է ուղարկվել սոցիալական աջակցության Աջափնյակի տարածքային բաժին քաղաքացու ընտանիքին սոցիալական գնահատման համակարգում հաշվառելու, ինչպես նաև ընտանիքի անապահովության գնահատման միավորի վերականգնման նպատակահարմարության հարցը քննարկու համար:

Միջնորդության արդյունքում 19.09.2018թ. սոցիալական աջակցության Աջափնյակի տարածքային բաժնի կողմից իրականացվել է տուն այց:

#Թարմացում

Խնդիրը լուծվել է դրական, Աջափնյակի ՍԱՏԲ –ի կողմից քաղաքացին ներառվել է 4-րդ եռամսյակի  հրատապ օգնության ցուցակում:

Հանձնարարականը համարվում է ավարտված

Խնդիրը` 1991-1993թթ. աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառելու  և 2011, 2012, 2013, 2018թ-ների կենսաթոշակի վերահաշվարկման իրավական հիմքերը հստակեցնելու վերաբերյալ:

           Արդյունքը`

1.1. Սոցիալական ապահովության ծառայության իրավասության շրջանակներում իրավական աջակցություն  ցուցաբերելու նպատակով Արծվիկ Եղիազարյանը ս.թ. սեպտեմբերի 20-ին հրավիրվել է ծառայություն, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել մանրազննին ուսումնասիրություն:

#Թարմացում

ՍԱՊԾ այցի ընթացքում ներկայացված փաստարկների արդյունքում  Ա.Եղիազարյանն ընդունել է, որ  կենսաթոշակի գործում առկա են 2011թ., 2012թ. 2013թ. և 2018թ-ների  իր իսկ կողմից ստորագրված դիմումները:

Այցի ընթացքում հիմնավորվել են նաև, որ 2011թ., 2012թ.,2013թ. և 2018թ.-ների կենսաթոշակի վերահաշվարկի փոփոխություններն իրականացվել են քաղաքացու կողմից ներկայացված դիմումների հիման վրա, ինչպես նաև դրանք պայմանավորված են եղել կառավարության համապատասխան որոշումներով իրականացված կենսաթոշակի չափի փոփոխությամբ:

Հանձնարարականը համարվում է ավարտված

Խնդիրը` Որդու՝ Հ. Թորոսյանի հաշմանդամության խմբի և վերականգնողական անհատական ծրագրի /ՎԱԾ-ի/ աշխատանքային երաշխավորագրի վերանայման վերաբերյալ:

   Արդյունքը`

1.1. 18.09.2018թ.-ին կազմակերպվել է հաշմանդամության փորձաքննության  ընդլայնված նիստ, որի ընթացքում  նախկինում կայացված որոշումը /հաշմանդամության 2-րդ խումբ/ մնացել է անփոփոխ:

1.2. Հարուցվել է վարչական վարույթ: Վերափորձաքննության արդյունքում վերանայվել է ՎԱԾ-ի մասնագիտական վերականգնման բաժինը և ձևակերպվել է աշխատանքային երաշխավորագիր: Արդյունքում տրամադրվել է նոր ՎԱԾ, որը հիմք կհանդիսանա աշխատանքի տեղավորման դեպքում, քաղաքացու համար համապատասխան անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

#Թարմացում

Խնդիրը ստացել է դրական լուծում․ փոխվել է վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) աշխատանքային երաշխավորագիրը:

Հանձնարարականը համարվում է ավարտված

Խնդիրը` աշխատանքի տեղավորման հարցով.

Արդյունքը՝

Խնդիրը ստացել է դրական լուծում և քաղաքացին ընդգրկվել է «Ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների` գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրում:

Հանձնարարականը համարվում է ավարտված

Խնդիրը՝ Մոր՝ Լարիսա Վարդանյանի աշխատանքային ստաժը հաստատող, կենսաթոշակի նշանակման համար հիմք հանդիսացող համապատասխան փաստաթղթերը ՌԴ ուղարկելու վերաբերյալ:

     Արդյունքը՝

1.1. Խնդիրը ստացել է դրական լուծում  և Սոցիալական ապահովության ծառայության Մասիսի տարածքային բաժնի հարցման արդյունքում «Ատլաս» թռչնաբուծական ֆաբրիկա ՓԲ ընկերության կողմից ներկայացվել է 28.06.2013թ. թվագրմամբ տեղեկանքի լուսապատճենը, որն էլ  20.09.2018թ. Սոցիալական ապահովության ծառայության կողմից ուղարկվել է ՌԴ համապատասխան կենսաթոշակային հիմնադրամ:

Հանձնարարականը համարվում է ավարտված

Գոռ Պետրոսյան, Արման Գասպարյան, Արտակ Սարգսյան, Աշոտ Ղազարյան, Մելինե Պլանուկյան

ԽՆԴԻՐԸ` Սոցիալական բնակարան հատկացնելու վերաբերյալ

Արդյունքը`

Միջնորդություններ են ուղարկվել ազգային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած հասարակական կազմակերպություններին, որի արդյունքում՝

  • «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնել տեղավորել Դավիթ Վազիրի Ամոյանին և Աշոտ Ժորայի Ղազարյանին կազմակերպության սոցիալական տանը.
  • Հայկական Կարմիր Խաչի ընկերակցությունը՝ աջակցություն կցուցաբերի երիտասարդներին որոշակի ֆինանսական խնդիրների լուծման հարցում:

Մանկատան նախկին սաների բնակելի տարածությամբ ապահովման խնդիրը այսօրվա դրությամբ չի լուծվում համապատասխան սոցիալական բնակարանային ֆոնդ չլինելու պատճառով:

           Խնդիրը՝  Աշխատանքի տեղավորման, ինչպես նաև Իմեքս Գրուպ ՍՊԸ-ում 200000 ՀՀ դրամ աշխատավարձով աշխատանքի առաջարկից հրաժարվելու  մասին հավաստող տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ.

     1.1. Արդյունքը – Նոր Նորքի զբաղվածության կենտրոնը ներկայացրել է քաղաքացու կողմից ստորագրված փաստաթուղթ, ինչով վերջինս հավաստել է, որ  հրաժարվում է «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ում 200000 դրամ աշխատավարձով հաշվապահի թափուր աշխատատեղից` բնակության վայրից հեռու լինելու և տրանսպորտ չգործելու պատճառով: (Թբիլիսյան խճուղի 24, կերամիկայի գործարան):

Հանձնարարականը համարվում է ավարտված:

          Խնդիրը՝  Մոր` Նինա Սաֆարյանի 2016թ-2017թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի վճարման վերաբերյալ:

          Արդյունքը՝

      1.1 նախարարության համապատասխան ստորաբաժանումների ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են իրավական ապահովության բաժին:

       Ներկայումս խնդիրը գտնվում է քննարկման փուլում:

1.2 2018թ. հունվար ամսին Նինա Սաֆարյանին վճարված կենսաթոշակից պահումներ կատարելը տվյալ պահին եղել է իրավաչափ, քանի որ այն բխել է <<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի դրույթներից, ինչը և փաստվել է Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի կողմից 14.02.18թ N 253 գրությամբ:

Հանձնարարականը համարվում է ավարտված:

     1.3  Նինա Սաֆարյանի խնդիրներին առնչվող նախադեպային գործերի իրավակարգավորման վերաբերյալ պատրաստվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը հնարավորություն կընձեռի խնդրի դրական լուծման համար:  

      Հանձնարարականը համարվում է ավարտված:

           Խնդիրը՝ հաշվառման վայրի տեղափոխման դեպքում քաղաքացի Ա.Գրիգորյանի հայրական տնից ժառանգության իրավունքի պահպանման իրավական հիմքերը հստակեցնելու և սոցիալական նպաստ ստանալու վերաբերյալ:

         Արդյունքը՝

    1.1  Նախնական խորհրդատվություն է տրամադրվել Ա.Գրիգորյանին` հայրական տնից ժառանգության իրավունքի պահպանման իրավական հիմքերի վերաբերյալ և ներկայումս համապատասխան քայլեր են ձեռնարկվում քաղաքացու հարցին իրավաչափորեն լուծում տալու  ուղղությամբ:

       Խնդիրը գտնվում է քննարկման փուլում:

   1.2 Խնդիրը ստացել է դրական լուծում՝ Աստղիկ Գրիգորյանը սոցիալական աջակցության Նուբարաշենի տարածքային բաժնում հաշվառվել է ընտանիքների անապահովության  գնահատման համակարգում, որի արդյունքում 2018թվականի նոյեմբեր ամսից նրա ընտանիքը ձեռք է բերել սոցիալական նպաստ ստանալու իրավունք, և կստանա ամսական 18000 դրամ:

         Հանձնարարականը համարվում է ավարտված:

Խնդիրը՝ – աշխատանքի տեղավորման վերաբերյալ:

     Արդյունքը՝

     1.1 Առաջարկվել է Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդաց տուն» ՀԿ –ում` գործադիր տնօրենի թափուր աշխատատեղը, սակայն Ռ. Տատյանը գործատուի հետ հեռախոսազրույցի արդյունքում հրաժարվել է վերը նշված աշխատանքից`  աշխատավարձի քիչ լինելու  պատճառով /100000դրամ/:

Հանձնարարականը համարվում է ավարտված:

        Խնդիրը՝ ‹Գյումրու երեխաների պաշտպանության թիվ 1 գիշերoթիկ հաստատություն›› ՊՈԱԿ-ում իրականացված խախտումների և նշված ՊՈԱԿ-ում աշխատանքը վերականգնելու վերաբերյալ:

         Արդյունքը՝

     1.1 ‹Գյումրու երեխաների պաշտպանության թիվ 1 գիշերoթիկ հաստատություն›› ՊՈԱԿ-ում իրականացված խախտումների ուսումնասիրության վերաբերյալ աշխատանքի և զբաղվածության վարչության կողմից կազմվել է ամփոփ տեղեկանք, որի հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջվել է բացատրագիր:

Բացատրագրի վերաբերյալ աշխատանքի և զբաղվածության վարչությունն իր դիրքոշումը ներկայացրել է աշխատակազմի ղեկավարին:

Խնդիրը գտնվում է քննարկման փուլում:

Խնդիրը՝ Քաղաքացի Գ․Դանիելյանի հաշմանդամության խումբը վերանայելու նպատակով վերափորձաքննություն կազմակերպելու վերաբերյալ:

        Արդյունքը՝

       1.1     Խնդիրը ստացել է դրական լուծում՝ 26.09.2018թ Արարատի մարզի թիվ 1 ԲՍՓ հանձնաժողովի կողմից իրականացված վերափորձաքննության  արդյունքում` Գուրգեն Դանիելյանի նախկինում սահմանված 3-րդ խմբի հաշմանդամությունը վերանայվել է և սահմանվել է  2-րդ խումբ:

           Հանձնարարականը համարվում է ավարտված:

       1.2. Խնդիրը ստացել է դրական լուծում՝ Քաղաքացին կողմից հաշմանդամության 2-րդ խմբի տեղեկանքը սեպտեմբերին ներկայացվել է տարածքային կենտրոն և արդյունքում ընտանիքի անապահովության միավորը 32.73 միավորից դարձել է 38.53 միավոր, ինչի հիման վրա հոկտեմբեր ամսից ընտանիքի նպաստի չափը 23500 դրամից դարձել է 24000 դրամ:

Հանձնարարականը ստացել է դրական լուծում:

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png