Home Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի թիվ 98-Ն որոշմամբ ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավաաար հնարավորությունների ապահովմանն աջակցելն է:

Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաատանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից 2008թ. փետրվարի 25-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված աշխատակարգով:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ինը պետական գերատեսչության և  հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող ութը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի անհատական կազմը հաuտատում է Հայաստանի Հանրապետության Վարչապետը: Այն կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից: Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:

Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն 4 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Տարվա ընթացքում մեկ նիստ գումարվում է Հայաստանի Հանրապետության Վարչապետի մոտ: Հաշմանդամության իրավիճակի մասին ներկայացվում է ամենամյա ազգային զեկույց:

Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

  • հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելը,
  • հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների, հաuարակական կյանքում նրանց առավելագույնս ներգրավվածության ապահովմանը, սոցիալական հիմնախնդիրների լուծմանն աջակցելը
  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և այդ ոլորտում գործող հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը.
  • հաշմանդամության իրավիճակի մասին ամենամյա ազգային զեկույցի քննարկումը և այլն:

Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար

  • քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը  և ներկայացնում առաջարկություններ դրանց արդյունավետ իրականացման վերաբերյալ.
  • քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ տալիս եզրակացություն և այլն:

Ի կատարումն ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի թիվ 98-Ն որոշման` մարզպետների որոշմամբ ստծվել են հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովներ, որոնց գործունեությունը ուսումնասիրելու և մեթոդական օգնություն տրամադրելու նպատակով հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության աշխատակիցները պարբերաբար կատարում են մարզային այցեր: Ազգային հանձնաժողովը քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների հաշվետվությունները, նիստերի ժամանակ լսում նրանց կատարած աշխատանքների մասին տեղեկատվությունը, քննարկված հարցերի վերաբերյալ կայացվում են որոշումներ` դրանք իրականացնելու համար: Յուրաքանչյուր նիստի վերաբերյալ  կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-22-Ը ՀԱՐՑՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՆԻՍՏԻ N 27 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբեր 8-ին կայացած նիստի թիվ 26 արձանագրություն

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հարցմամբ անցկացվող նիստի թիվ 25 արձանագրություն:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2016 թվականի մարտի 15-ին կայացած նիստի թիվ 24 արձանագրություն:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 21-ին կայացած նիստի թիվ 22 արձանագրություն:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ 2015 թվականի մարտի 6-ին կայացած Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի թիվ 21 արձանագրություն:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2014թ. նոյեմբերի 28-ին կայացած նիստի թիվ 20 արձանագրություն 

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2014թ. մարտի 26-ին կայացած նիստՀաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2014թ. մարտի 26-ին կայացած նիստիՀաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2014թ. մարտի 26-ին կայացած նիստի թիվ 18 արձանագրություն

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 11-ին կայացած նիստի թիվ 17 արձանագրություն

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 15-ին կայացած նիստի թիվ 16 արձանագրություն

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2013 թվականի տարեկան ծրագրի նախագծին հավանություն տալու մասին թիվ 15 արձանագրություն

Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2011 թվականի ազգային զեկույցի նախագծին հավանություն տալու մասին թիվ 14 արձանագրություն

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2012 թվականի մարտի 21-ին կայացած նիստի թիվ 13 արձանագրություն

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած նիստի թիվ 12 արձանագրություն

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2012 թվականի տարեկան ծրագրի նախագծին հավանություն տալու մասին թիվ 11 արձանագրություն  (Հավելվածներ)

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 3-ին կայացած նիստի արձանագրություն

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2012 թվականի ազգային զեկույց

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2011 թվականի ազգային զեկույց

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png