ՀՀ պետական բյուջեի միջոցներով տրամադրվում են աջակցող միջոցների պետական հավաստագրեր, որոնց հիման վրա` որակավորված կազմակերպություններից շահառուները կարող են ստանալ աջակցող միջոցներ, բացառությամբ պրոթեզի կոշիկների, բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաների, որոնք տրամադրվում են առանց հավաստագրերի որակավորված կազմակերպությունների կողմից: Շահառուն ինքն է ընտրում թե որ որակավորված կազմակերպությունից ձեռք բերի իրեն անհրաժեշտ աջակցող միջոցը:
Որակավորվելու և աջակցող միջոց տրամադրելու համար կազմակերպությունները կարող են դիմել նախարարություն: Որակավորվելու գործընթացի վերաբերյալ հայտարարությունն այստեղ1, այստեղ 2:
Աջակցող միջոցների տրամադրման գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմումով, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի շարք հրամանով 1, հրամանով 1.1, հրաման 1.1-ի ձևերը
«Պետական և առանց պետական հավաստագրերի գնային արժեքները հաստատված են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումով»։
Աջակցող միջոցի պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք կարող են դիմել միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ) կամ դրա տարածքային կենտրոն, և ի պատասխան իրենց դիմումի ստանալ այն կազմակերպությունների ցանկը, որոնցից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը: Հավաստագիրը ձեռք բերելուց հետո Շահառուները կարող են դիմել տվյալ աջակցող միջոցի համար որակավորված կազմակերպություններից որևէ մեկը և ստանալ իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը:
Աջակցող միջոցների օգտագործման ժամկետները, շահառուների խմբերը, հավաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը այստեղ :
ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՈՒԴԻՈՄԵՏՐԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ