ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թ.-ի հունիսի 3-ի N 62-Ա/1 հրամանի համաձայն հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմն ու առավելագույն թվաքանակը: Հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նպատակն է աջակցել Նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ սոցիալական պաշտպանության ոլորտում Նախարարության կողմից վարվող քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ: Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է: Խորհրդի անդամներ են այն հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այն շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության հիմնական ուղղություններին:
Խորհրդի աշխատանքների կազմակերպումը, նիստերի անցկացումը, ընդունվող որոշումների բնույթը, նիստի արձանագրման և խորհրդի գործավարության կարգը, խորհրդի նիստը նախագահողի և խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները, խորհրդի անդամի լիազորությունների դադարեցումը, ինչպես նաև խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվության տարածումն ու հաշվետվությունների հրապարակումն իրականացվում են համաձայն նախարարի 2016 թ.-ի N 49-Ա/1 հրամանի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմի համալրում – հայտեր 2022թ․
Նախարարին կից հասարակական խորհրդի կազմ – 2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդ-հայտեր 2022թ․
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմ – 2022թ․
Իրավաբանական անձանց դիմումի ձև
ՀՀ ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի երկամյա գործունեության ծրագիր