Բաթոյան Զարուհի Վալերիանի
- Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքում:
- 1997թ. ավարտել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցը (տնային կրթություն):
- 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:
- 2012թ. օգոստոսին ավարտել է «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ)։
- Աշխատել է. 1999-2017թթ․՝ «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունում որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու, 2012-2018թթ․՝ «Զարտպրինտ» ՍՊԸ-ում տնօրեն, որը հիմնադրվել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը նպաստելու համար, 2014-2018թթ․ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ:
- Աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ, որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ:
- 2013-2017թթ. նախագահել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը։
- 2016թ. «Ներառման խթանում» անվանակարգում արժանացել է Համընդհանուր իրավունքների մրցանակին որը շնորհվել է ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհուրդի, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից:
- 2017թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ «Ելք» կուսակցություններ դաշինքից։
- 2018թ. հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
- 2019թ.հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է: