Home Միջգերատեսչական հանձնաժողովի մասին

Միջգերատեսչական հանձնաժողովի մասին

Միջգերատեսչական հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը միջոցառումների իրականացման ապահովմանն աջակցելն է:
Միջգերատեսչական հանձնաժողովն /այսուհետ՝ Հանձնաժողով/ իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև  ՀՀ վարչապետի կողմից 2013թ. հունվարի 17-ի  թիվ   20-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգով:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում գործող իրավասու պետական և տարեցների հիմնահարցերով զբաղվող միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:
Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարին 2 անգամ,  ինչպես նաև, ըստանհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

  1. տարեցներին մատուցվող առողջապահական և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանն աջակցելը.
  2. համայնքում տարեցների հասարակական գործունեությունը խթանելու, նրանց դերը համայնքային մակարդակում բարձրացնելու և համայքում նրանց ինտեգրման ապահովմանը նպաստելը.
  3. կյանքի որակի բարելավման և անկախ ապրելակերպին նպաստող պայմանների  ստեղծմանն աջակցելը.
  4. սոցիալական պաշտպանության համակարգը` բնակչության ծերացման սոցիալական և տնտեսական հետևանքներին համապատասխանեցմանն աջակցելը.
  5. տարեցների բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելը.
  6. ամբողջ կյանքի ընթացքում ուսուցման խրախուսման ապահովմանն աջակցելը.
  7. գենդերային հավասարության ապահովմանը նպաստելը.
  8. տարեց անդամ ունեցող ընտանիքներին աջակցության ցուցաբերմանը և սերունդների միջև համերաշխության ամրապնդմանը նպաստելը.
  9. ծերացման հիմնահարցերի մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը նպաստելը:

Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար

  • առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պետական լիազոր մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուխման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրում  ներառված միջոցառումների իրականացման վերաբերյալ.
  • քննարկում է տարեցների հիմնահարցերին առնչվող`տարբեր ոլորտներում առկա խնդիրները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ դրանց լուխման նպատակով.
  • միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ  յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է տեղեկատվություն.
  • քննարկում է տարեցների հիմնահարցերի ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություն:
callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png