Նախարարի մոտ կայացած ընդունելություններ
Հարգելի քաղաքացիներ,
Նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է նախարարության աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժինը:
Հերթագրման համար՝ ըստ սահմանված կարգի, քաղաքացին պետք է անձամբ ներկայանա նախարարության ընդունարան և խնդրի վերաբերյալ հանձնի գրավոր դիմում ?։
Բացառիկ դեպքերում հերթագրումը կատարվում է հեռախոսազանգի (010-56-53-83) ? միջոցով, եթե քաղաքացին ունի տեղաշարժման խնդիր։
Նախարարի մոտ ընդունելության հերթագրվելու համար քաղաքացուն անհրաժեշտ է՝
Խնդրի վերաբերյալ ներկայացնել գրավոր դիմում,
Բարձրաձայնած խնդրի վերաբերյալ ունենալ ոլորտային փոխնախարարի հետ հանդիպման հավաստում և խնդրի կարգավորման մերժում և/կամ ընթացքի մասին տեղեկատվություն,
Հանդիպմանը ներկայանալ նշանակված օրը և ճիշտ ժամին։
Քաղաքացին չի ընդգրկվում նախարարի ընդունելության ցուցակում, եթե
Բարձրացված խնդիրը տվյալ պահին գտնվում է դատարանի վարույթում կամ առկա է ուժի մեջ մտած դատական ակտ,
Բարձրացված խնդրի վերաբերյալ առկա է դիմումը մերժելու մասին ուժի մեջ մտած վարչական ակտ,
Քաղաքացին նույն խնդրով մասնակցել է նախարարի ընդունելությանը վերջին 3 ամսվա ընթացքում,
Քաղաքացին բռնություն է գործադրել կամ սպառնացել է նախարարության աշխատակիցներին,
Բարձրացված խնդիրը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից: