Ազգային մակարդակ

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առաջնորդվելով գործընկերության իրավահավասարության և փոխադարձ վստահության սկզբունքներով, հանդես է գալիս ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի շուրջ միավորվելու նախաձեռնությամբ:

Կարևորելով ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացում պետական, համայնքային և ոչ պետական կազմակերպությունների ու անհատների դերն ու նշանակությունը` նախարարությունը հրավիրում է վերջիններիս ամրագրելու համագործակցության նոր ձևաչափ:

Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի ինստիտուցիոնալ նոր հարթության վրա դնել սոցիալական համագործակցության ավանդական փոխհարաբերությունները և ընդլայնել գործընկերների շրջանակը:

Նախարարությունն ակնկալում է գործընկերների ակտիվ մասնակցությունը սոցիալական աջակցության բնագավառում պետական քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացներում:

Համաձայնագրի առանցքում որպես հիմնարար սկզբունք դրված է սոցիալապես խոցելի մարդու օժանդակումը, որի արդյունավետությունն իրատեսական է միայն սոցիալական գործընկերության մշակույթի զարգացման և արմատավորման դեպքում:

Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ միանալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ գրությունը և կնքված ու ստորագրված տարբերակը (նախընտրելի է գրությունն ուղարկել կազմակերպության պաշտոնական ձևաթղթով) ներկայացնել նախարարություն:

Համաձայանգրին արդեն իսկ միացած կազմակերպությունների ցանկ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png