Պետրոսյան Գևորգ Վոլոդյայի
Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում:
1989թ. ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը:
1990թ. ընդունվել և 1995թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1995թ. մասնակցել է զինվորական վարժական հավաքների և ստացել սպայի զինվորական կոչում:
1995թ. ընդունվել է ԵՊՀ-ի ասպիրանտուրա:
1996 թվականից մինչ օրս դասախոսում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1998թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նշանակվել ԵՊՀ-ի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտի /որակավորված դասախոսի/ պաշտոնում:
1998 թվականից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ է:
1996-2001թթ. աշխատել է Երևանի “Գրիգոր Զոհրապ” համալսարանում` որպես իրավաբանական ֆակուլտետի դեկան:
2003թ. ընտրվել է ԵՊՀ քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դոցենտի պաշտոնում:
2002-2005թթ. աշխատել է Վանաձորի “Մխիթար Գոշ” հայ-ռուսական միջազգային համալսարանում` որպես հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ:
2004-2005թթ. աշխատել է Երևանի Նոր Նորքի թաղապետարանում` որպես համայնքի ղեկավարի խորհրդական, ապա` աշխատակազմի ղեկավար:
2005-2009թթ. համատեղության կարգով աշխատել է “Արմեն Տել” փակ բաժնետիրական ընկերությունում` որպես գլխավոր տնօրենի իրավախորհրդատու, ապա նաև` աշխատանքային իրավունքի հարցերի ավագ փորձագետ:
2007-2008թթ. աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում` որպես իրավական վերահսկողության վարչության պետ:
“Պետություն և իրավունքի հիմունքներ” /1998թ./ և “Պետություն և իրավունք” /2001թ./ դպրոցական դասագրքերի համահեղինակ է:
2009թ. հրատարակված “Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք” /ընդհանուր մաս/ բուհական դասագրքի հեղինակն է:
Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների ու այլ հրապարակումների հեղինակ է:
2006 թվականից անդամակցում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը:
2007թ. ընտրվել, իսկ 2009թ. վերընտրվել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:
2009թ. մայիսի 12-ին ՀՀ նախագահի N ՆՀ-119-Ա հրամանագրով Գևորգ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2009 թվականի նոյեմբերի 23-ի N ՆՀ-288-Ա հրամանագրով Գևորգ Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: