Աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում՝
1) սոցփաթեթի իրավունքի դադարեցման ամսաթիվ է համարվում աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսաթիվը.
2) սոցփաթեթի շահառուն՝ սոցփաթեթի իրավունքի դադարեցման ամսաթվից հետո իրավունք չունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված կարգով ձևավորելու նոր պարտավորություններ, իսկ նոր պարտավորություններ ձևավորելու դեպքում նա անձամբ է կրում նոր պարտավորությունների մարման պատասխանատվությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 20-րդ ենթակետով և 21-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված կարգով:
Աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվա գումարն ամբողջությամբ` ոչ ուշ, քան մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը, ենթակա է փոխանցման շահառուին, եթե նա տվյալ ամսում ունեցել է նույնիսկ մեկ աշխատանքային օր:
Աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում` սոցփաթեթի շահառուին սոցփաթեթի գումարները դադարում է փոխանցվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետով նշված գումարի փոխանցումից հետո, եթե աշխատողը` աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) օրվա դրությամբ, չի օգտվել սոցփաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որևէ պարտավորություն:
Աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում, եթե աշխատողն օգտվել է սոցփաթեթի ծառայությունից և աշխատանքից ազատվելու կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման օրվա դրությամբ ունի մարման ենթակա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) հանգամանքի` սոցփաթեթի գումարները` իր դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան կամ ավելի պակաս` պարտավորությունից ելնելով, միանվագ փոխանցվում են շահառուի սոցփաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով: Այս դեպքում չմարված պարտավորությունների մարմանն ուղղված ընդհանուր գումարը չի կարող ավել լինել տվյալ բյուջետային տարում տվյալ շահառուի 12 ամսվա համար նախատեսված ընդհանուր գումարից:
Նշված դեպքում՝ պարտավորությունների մարման համար միանվագ գումարի չափը՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից փոխանցվում է` նվազեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետով սահմանված դեպքում փոխանցման ենթակա կամ արդեն իսկ փոխանցված գումարի չափով, եթե nույն հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքում՝ նշված պարտավորությունների չափի հաշվարկման ժամանակ, այն բանկի կողմից հաշվի չի առնվել:
Սոցփաթեթի շահառուի, բացառությամբ զինծառայողի կամ քրեակատարողական ծառայողի կամ փրկարար ծառայության ծառայողի, աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում` սոցփաթեթի շահառու կազմակերպությունը պարտավոր է դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել տվյալ անձի` սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկին:
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 20-25-րդ կետերը)