Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու դեպքում՝ բացի Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման որոշման 4.7-րդ կետով, N 1 հավելվածի 39-րդ և 40-րդ կետերով սահմանված փաստաթղթերից, սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամն իրեն հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում նաև տեղեկանք (եթե այն տրամադրված չէ սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկի կողմից), որտեղ նշված լինի, որ՝
1) սոցփաթեթի շահառուի կամ շահառուի ընտանիքի անմիջական անդամի հիփոթեքային վարկը հանդիսանում է գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկ.
2) սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը հանդիսանում է տվյալ վարկի վարկառու կամ համավարկառու։
Նշված փաստաթղթերից բացի՝ սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամն իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ վկայականի պատճենը, որով կհավաստվի սոցփաթեթի շահառուի կամ նրա ընտանիքի անմիջական անդամի՝ բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու փաստը։
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.7-րդ կետը, N 1 հավելվածի 39-42-րդ կետերը)