Ուղերձ

0
104

Հարգելի բարեկամ,

Բարի գալուստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը Ձեզ հնարավորություն  կընձեռի տեղեկանալ նախարարությանգործառույթներին, ոլորտի գերակայություններին, իրականացվող ծրագրերին, պաշտոնական միջոցառումներին: Այստեղ դուք կծանոթանաք   նախարարության պատմությանը, 1918 թվականից ի վեր պաշտոնավարած բոլորնախարարների կենսագրություններին:

Նախարարության պաշտոնական  կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն ոլորտը կարգավորողօրենսդրական դաշտի, իրավական ակտերի նախագծերի, նախարարության կառուցվածքի ևպատասխանատուների  վերաբերյալ:

Հարգելի այցելու, էլեկտրոնային ընդունարանի միջոցով Դուք կարող եք դիմումներ ուղարկել և ստանալ Ձեզհետաքրքրող հարցերի պատասխանները, «Տեղեկատվական հարթակ» բաժնում կարող եք ծանոթանալ նախարարության գործունեությանը վերաբերող վերջին նորություններին, տեսանյութերին, ինչպես նաև   դիտել «Սոցիալական անդրադարձ» և  «Քեզ արտոնված է»  սոցիալական հաղորդումները:

Լիահույս եմ, որ մեր կայքէջը  իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով Ձեզ համար կդառնա տեղեկատվության լավագույն աղբյուր:

 

Հարգանքով`

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան