Նպաստի հաշվիչի ուղեցույց

Հուշումներ սոցիալական խմբերի մասին տվյալների լրացման վերաբերյալ

  • 7) միակողմանի ծնողազուրկ երեխա է համարվում համապատասխան փաստաթղթերը ներկայացրած` 21 տարեկանը չլրացած անձը կամ մինչև 23 տարեկանը չլրացած անձը, եթե սովորում է ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ (մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր ամսվա 1-ը ներառյալ), բայց ոչ ավելի, քան մինչև այն ավարտելը (մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը ներառյալ)
  • 9) միայնակ մոր երեխա սոցիալական խումբը չի ամրագրվում, եթե միայնակ կնոջ խնամքի տակ գտնվող մեկից ավելի երեխաների հայրանունը (բացառությամբ երկվորյակ կամ ավելի ծնված բոլոր երեխաների հայրանունից) նույնն է
  • 11) ուսանող` մինչև 23 տարեկան առկա (ցերեկային) ուսուցմամբ սոցիալական խմբի ժամկետը նշվում է մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր ամսվա 1-ը ներառյալ, ավարտական տարում` մինչև հունիսի 30-ը ներառյալ, մինչև 23 տարեկանը լրանալը
  • 14) գործազուրկ սոցիալական խումբն ամրագրվում է զբաղվածության տարածքային կենտրոնում անձին գործազուրկի կարգավիճակ տալու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս անց
  • 17) միայնակ չաշխատող կենսաթոշակառու սոցիալական խմբի ամրագրման առանձնահատկության մասին կարող եք տեղեկանալ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ կառավարության հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 14-րդ կետից
  • 17) միայնակ չաշխատող կենսաթոշակառու սոցիալական խմբի հետ «բացակա» անդամ մուտքագրելու դեպքում, նշել հետևյալ իրազեկումը` «Միայնակ չաշխատող կենսաթոշակառուի հետ հաշվառված բացակա անդամը պետք է ունենա կենսաթոշակի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստի իրավունք»
  • 10) ամուսնալուծված անձի երեխա» սոցիալական խմբում ներառվում են նաև հայրություն ճանաչված անձի երեխաները, եթե ծնողները ապրում են առանձին

Սոցիալական խմբերի զուգորդման մատրիցա*

ԱՂՅՈՒՍԱԿ

Սոցիալական խմբերի կոդերի նշանակության

Հ/Հ

Սոցիալական խմբի անվանումը

Ծածկագիրը

1. 1) հաշմանդամության I խումբ ունեցող անձ Հ11
2. 2) հաշմանդամության II խումբ ունեցող անձ Հ22
3. 3) հաշմանդամության III խումբ ունեցող անձ Հ33
4. 4) հաշմանդամություն ունեցող երեխա Հ44
5. 5) երեխա` մինչև 5 տարեկանը լրանալը Ա55
6. 6) երեխա` 5 տարեկանից մինչև 18 տարեկանը լրանալը Ա66
7. 7) միակողմանի ծնողազուրկ երեխա Մ23
8. 8) առանց ծնողական խնամքի մնացած երեխա Ե56
9. 9) միայնակ մոր երեխա Մ45
10. 10) ամուսնալուծված անձի երեխա Ա34
11. 11) ուսանող` մինչև 23 տարեկան Ս12
12. 12) չափահաս անձ` մինչև 19 տարեկան Ա77
13. 13) հղի կին (12 շաբաթական և ավելի ժամկետով) Հ00
14. 14) գործազուրկ Գ99
15. 15) առանձին խմբի գործազուրկ Գ98
16. 15.1) խնամքին երեխա ունեցող կին Գ97
17. 15.2) աշխատող անձ Գ96
18. 16) կենսաթոշակառու Կ88
19. 17) միայնակ չաշխատող կենսաթոշակառու Կ87
20. 18) տարեց կենսաթոշակառու (75 տարեկան և բարձր) Կ86

*Մոխրագույն վանդակներում նշված են այն սոցիալական խմբերը, որոնք չեն կարող միաժամանակ միասին ընտրվել։ Այսպես, օրինակ՝ Հ11 սոցիալական խմբի հետ չեն կարող ընտրվել Մ23, Ե56, Ա77, Ս22, Հ00 և Կ87 սոցիալական խմբերը: