ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակներում ձևավորում է Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր և հրավիրում է բոլոր հետաքրքրված մասնագետներին (ցանկը նշված է ստորև ներկայացված հրավերում) դիմել մասնագետների ռեեստրում ներառվելու համար և գրանցվել Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների հաշվառման հարթակում:
Դուք կարող եք համատեղել այս աշխատանքը Ձեր հիմնական զբաղվածության հետ:
Գրանցման վերջնաժամկետը 2020 թ.-ի մարտի 31-ն է:
Գրանցման համար խնդրում ենք.
- Ծանոթանալ Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու հրավերին,
- Մուտք գործել Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների հաշվառման հարթակ և գրանցվել:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 52.17.61, 055 52.17.61, 010. 58.37.31 հեռախոսահամարներով: