Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման մասին
1․ Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Միջոցառման շահառու են ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:
2․Կա՞ն ոլորտներ, որոնց աշխատակիցները ներառված չեն ծրագրում։
Այո, միջոցառման շահառու չի կարող հանդիսանալ այն անձը, ով աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել հետևյալ գործատուների մոտ՝
‣ բանկերի,
‣ վարկային կազմակերպությունների,
‣ գրավատների,
‣ ապահովագրական ընկերությունների,
‣ արտարժույթի փոխանակման կետերի,
‣ ներդրումային կազմակերպությունների,
‣ ներդրումային ֆոնդերի,
‣ վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների,
‣ ներդրումային ֆոնդերի կառավարիչների,
‣ վճարահաշվարկային կազմակերպությունների,
‣ ապահովագրական բրոքերների,
‣ վարկային և ապահովագրական բյուրոների,
‣ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների,
‣ պետական ոչ առևտրային կազմակերպությունների,
‣ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների,
‣ պետական կառավարչական հիմնարկների,
‣ համայնքային կառավարչական հիմնարկների,
‣ հասարակական կազմակերպությունների,
‣ հիմնադրամների,
‣ հասարակական միավորումների,
‣ ոչ առևտրային կոոպերատիվների,
‣ կուսակցությունների։
3․ Կա՞ն արդյոք այլ բացառություններ։
Այո՛, կան։ Միջոցառման շահառու չի կարող հանդիսանալ այն անձը․
1) ում 2020 թ․ հունվար, փետրվար և մարտ ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը․
2) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.
3) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել.
4) ով հանդիսացել է (հանդիսանում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 983-Լ որոշմամբ սահմանված՝ քսաներորդ միջոցառման շահառու։
4․ Որքա՞ն է կազմում պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով, կազմում է 68․ 000 ՀՀ դրամ։
5․Ինչպե՞ս կարելի է ստանալ աջակցությունը։
Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառման մասին
1․ Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Միջոցառման շահառու են հանդիսանում մասնավոր հատվածի տուժած ոլորտների այն վարձու աշխատողները կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, ովքեր 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի մոտ, նույնիսկ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը։
Միջոցառման շահառու կարող են լինել այն անհատ ձեռնարկատերերը, ովքեր 2020 թ․ գործունեություն են ծավալել տուժած ոլորտում՝ անկախ 2020 թվականի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։
2․ Ո՞ր ոլորտներին է վերաբերում տվյալ միջոցառումը։
Տուժած ոլորտ են համարվում՝
1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ
2) հանրային սննդի ծառայություններ
3) զբոսաշրջային ծառայություններ
4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)
5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն
7) կինոթատրոնների գործունեություն
8) լուսանկարչության բնագավառում գործունեություն
9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ
10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում
11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն
12) խաղատների գործունեություն:
3․ Որքա՞ն է կազմում պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով, կազմում է 68․ 000 ՀՀ դրամ։
4․Ինչպե՞ս կարելի է ստանալ աջակցությունը։
Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
5․ Աջակցության գումարը կարո՞ղ է արգելադրվել։
Ոչ, աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
Հարցուպատասխան՝ կորոնավիրոիսի տնտեսական հետևանքների
չեզոքացման 13-րդ միջոցառման մասին
- Ի՞նչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը:
Ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքներին տրամադրվելու է նպաստի 50 %-ի չափով փոխհատուցում՝ կանխիկ գումարի և էլեկտրաէներգիայի վարձավճարի մասնակի փոխհատուցման տեսքով:
2. Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։
3. Որքա՞ն է կազմելու կոմունալ ծառայությունների համար:
Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը կփոխանցվի՝ որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար: Գումարը կփոխանցվի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը՝ բաժանորդ հանդիսացող յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի անվամբ:
Շահառուի պարտքի առկայության դեպքում՝ այդ գումարը կուղղվի բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ կձևակերպվի որպես կանխավճար:
4. Իսկ, եթե ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքը էլեկտրաէներգիայի բաժանորդ չէ, ի՞նչ կլինի նրան հասանելիք գումարի հետ:
Շահառուի՝ էլեկտրաէներգիայի բաժանորդ չհանդիսանալու դեպքում՝ գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին։
5. Ինչպե՞ս պետք է դիմել աջակցության այս տեսակից օգտվելու համար:
Դիմելու կարիք չկա: Աջակցությունը ստանալու համար տվյալներ ստուգելու կամ դիմում մուտքագրելու անհրաժեշտություն չկա։ Նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներն աջակցության այս տեսակը կստանան ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին:
Հարցուպատասխան՝ կորոնավիրոիսի տնտեսական հետևանքների
չեզոքացման իններորդ միջոցառման մասին
- Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Այս որոշմամբ, միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:
Միջոցառման շահառու են համարվում նաև մինչև 18 տարեկան երեխայի խնամակալը և 2020 թ.-ի մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք ունեցող և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, ում ամուսինը չի աշխատում, կամ այն ծնողը, ում գործատուն լուծարվել է՝ առկա է լուծարման պետական գրանցում:
- Ո՞ւմ է տրվում այս աջակցությունը:
Ծրագրում ընդգրկված ընտանիքը կարող է աջակցություն ստանալ, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում երեխան և ծնողներից առնվազն գտնվել են Հայաստանում:
3.Կա՞ն արդյոք բացառություններ, ովքեր չեն կարող ընդգրկվել այս ծրագրում:
Ուշադրություն. ընտանիքը չի կարող աջակցություն ստանալ այն դեպքում, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարը կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը:
Աջակցություն չի կարող ստանալ նաև այն երեխայի ընտանիքը, որը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.01-ից:
Շահառու չեն կարող դառնալ նաև այն երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը, ովքեր 2020 թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
- Կարող են արդյոք նախորդ ծրագրերի շահառուները ևս ընդգրկվել այս ծրագրում:
Այո, կարող են: Եթե շահառուն համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից մի քանիսով սահմանված չափորոշիչներին, պետք է ընտրի դրանցից որևէ մեկը՝ օրինակ՝ այն, որի շրջանակներում ստացվող աջակցությունն առավել մեծ է:
- Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ, ընտանիքում առկա յուրաքանչյուր երեխայի համար՝ 26 500-ական դրամ գումարի չափով:
- Ե՞րբ և ինչպե՞ս կարող եմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:
Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա՝ այցելելով dimum.ssa.am:
- Արդյոք իմ անձնական տվյալները հրապարակվելո՞ւ են:
Այո, միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում: Լրացնելով աջակցություն ստանալու համար սահմանված դիմումը՝ Դուք համաձայնություն եք տալիս Ձեր տվյալների հրապարակման համար:
Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման մասին
- Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Որոշումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին:
- Որո՞նք են համարվում կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտներ:
- Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- Հանրային սննդի ծառայություններ,
- Զբոսաշրջային ծառայություններ,
- Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:
- ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),
- ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),
- հագուստի արտադրություն.
- կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
- կահույքի արտադրություն.
- թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
- ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
- օդային տրանսպորտի գործունեություն.
- կինոթատրոնների գործունեություն.
- լուսանկարչության բնագավառում գործունեություն.
- ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
- կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
- ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
- լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,
- պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն)
- Կա՞ն արդյոք բացառություններ՝ վերոնշյալ ցանկում նկարագրված գործունեություն ծավալողների` տուժած ոլորտ համարվելու համար:
Այո, կան: Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:
- Եթե տնտեսվարողը կամ անհատ ձեռնարկատերը գործունեություն է ծավալում վերոնշյալ ցուցակում առանձնացված մի քանի ոլորտներում, ինչպե՞ս է իրականացվելու դրա աշխատակցների աջակցության տրամադրումը:
Նման դեպքերում այդ գործատուների աշխատակիցների աջակցության չափն ու կարգը կորոշվի ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:
- Ո՞ւմ է տրվում այս միջոցառմամբ սահմանված աջակցությունը՝ տուժած ոլորտում գործունեություն ծավալող գործատուների՞ն, թե՞ վարձու աշխատողներին:
Աջակցությունը նախատեսված է վարձու աշխատողների համար, ոչ թե գործատուների:
- Ո՞ր վարձու աշխատողը կարող է աջակցություն ստանալ այս միջոցառման շրջանակում:
Աջակցություն կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են Տուժած ոլորտի վարձու աշխատող:
- Որքա՞ն աջակցություն է ստանալու տուժած ոլորտի վարձու աշխատողը:
Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:
Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ:
- Որքա՞ն կկազմի աջակցությունը տուժած ոլորտներում աշխատող անհատ ձեռնարկատերերի համար:
Աջակցությունը կկազմի ԱՁ-ի՝ 2019 թ.-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափ, բայց այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:
- Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:
- Եթե ես համատեղության կարգով աշխատում եմ տուժած ոլորտներում գործունեություն ծավալող մի քանի գործատուի մոտ, ինչպե՞ս է որոշվելու ինձ տրամադրվող աջակցության չափը և կարգը:
Այս դեպքերում հիմք է ընդունվելու Ձեր բոլոր գործատուների կողմից 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսներին ներկայացված եկամուտների հանրագումարը, իսկ աջակցության չափը հաշվարկվելու է Հարցուպատասխանի 7-րդ կետով սահմանված կարգով:
- Եթե ես մի դեպքում տուժած ոլորտի վարձու աշխատող եմ, մյուս դեպքում՝ տուժած ոլորտում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր, ինչպե՞ս է հաշվարկվելու ինձ տրամադրվող աջակցության չափը:
Այս դեպքում Ձեզ համար առանձին կհաշվարկվի աջակցության չափ՝ որպես վարձու աշխատող և առանձին՝ որպես անհատ ձեռնարկատեր: Դուք կստանաք երկու հաշվարկների համեմատության արդյունքում առավել մեծ չափը կազմող աջակցությունը:
- Ինչպե՞ս կարող եմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:
Դիմել կարող եք www.online.ssa.am կայքի միջոցով դիմում ներկայացնելով:
- Արդյոք իմ անձնական տվյալները հրապարակվելո՞ւ են:
Այո, այս միջոցառման շրջանակում աջակցություն ստացողների անձնական տվյալները հրապարակվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում:
- Ե՞րբ կարող եմ դիմել աջակցության համար:
Այս միջոցառման շրջանակում աջակցության տրամադրման կարգը կհաստատվի 2020 թ.-ի ապրիլի 9-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը:
Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառման մասին
- Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
3. Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվելու է 100.000 դրամի չափով: Գումարը չի հարկվելու:
4. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:
5. Ինչպե՞ս և ո՞ւմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:
Աջակցություն ստանալու համար ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ: Վճարումն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ցուցակների հիման վրա, որոնք ստացվելու են բժշկական հաստատություններում հաշվառված առնվազն 12 շաբաթական, սակայն ոչ ավել, քան 34 շաբաթական հղի կանանց տվյալներից:
Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք online.ssa.am կայք, ընտրեք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ պատուհանը, այնուհետև՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում պատուհանը, այնուհետև՝ սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը: Լրացրեք Ձեր անունը, ազգանունը, ՀԾՀ (սոցքարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:
Եթե շահառու եք, ապա որոնման արդյունքում կնշվի այն բանկի անունը, որին փոխանցվել է Ձեր գումարը: Անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ նշված բանկի յուրաքանչյուր մասնաճյուղ՝ գումարը ստանալու համար:
Գումարը չի կարող արգելանքի տակ դրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:
Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառման մասին
- Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Ծրագրի շահառու կարող են դառնալ բոլոր այն քաղաքացիները, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատել են մասնավոր սեկտորում՝ առնվազն 2020 թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ, և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:
- Եթե 2020 թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում փոխել եմ աշխատանքս, իսկ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում ազատվել աշխատանքից, կարո՞ղ եմ արդյոք դառնալ ծրագրի շահառու:
Ծրագրի շահառու կարող եք դառնալ միայն այն դեպքում, եթե 2020 թ.-ի հունվարի 1-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում փոխել եք աշխատանքը, սակայն նախորդ աշխատանքից ազատման օրվա և նոր տեղում աշխատանքային պայմանագրի մեկնարկի օրվա միջև տարբերությունը չի գերազանցում 3 օրը:
- Կարո՞ղ են արդյոք աջակցությունից օգտվել անհատ ձեռնարկատերերը (ԱՁ):
Այո, կարող են, եթե 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ եղել են անհատ ձեռնարկատեր և ում գործունեությունը ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցվել է՝ մինչև 2020 թ.-ի մարտի 30-ը:
- Եթե ես աշխատանքի եմ ընդունվել 2020 թ.-ի փետրվարի 1-ին և ազատվել աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կարո՞ղ եմ արդյոք շահառու դառնալ:
Ոչ, չեք կարող: Շահառու կարող են դառնալ միայն այն քաղաքացիները, ովքեր մասնավոր սեկտորում գրանցված աշխատող են եղել առնվազն 2020 թ.-ի հունվարի 1-ից սկսած:
- Կան ոլորտներ, որոնց աշխատակիցները չեն կարող համարվել ծրագրի շահառու:
Այո, ծրագրի շահառու չեն կարող դառնալ այն քաղաքացիները, ովքեր աշխատել են բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, ապահովագրական ընկերություններում, արտարժույթի փոխանակման կետերում, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններում, ներդրումային կազմակերպություններում, ներդրումային ֆոնդերում, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերություններում:
- Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվելու է ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: Գումարը չի հարկվելու:
- Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:
- Կա՞ն արդյոք բացառություններ՝ մասնավոր սեկտորում աշխատող և մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում:
Այո, կան: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:
Շահառու չեն կարող դառնալ նաև այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի հունվարի 1-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հարաբերություններ են ունեցել այլ գործատուի հետ կամ նույն գործատու հետ ունեցել են 1-ից ավելի աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ:
Այս միջոցառմամբ աջակցություն չեն կարող ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր շահառու են դարձել ՀՀ կառավարության 26.03.2020թ. N 358-Լ որոշումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառմանը:
9. Ինչպե՞ս և ում պետք է դիմել՝ աջակցության փաթեթից օգտվելու համար:
Դիմելու անհրաժեշտություն չկա: Այս միջոցառման շահառուների տվյալները ստացվելու են ՀՀ բնակչության պետական ռեգիստրի և հարկային մարմինների ներկայացրած ցուցակներից: Հարկային մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կփոխանցի 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ անձանց աշխատանքային հարաբերությունների մասին տեղեկությունները, որի հիման վրա էլ կիրականացվի աջակցության տրամադրումը: Ուստի՝ դիմում գրելու կարիք չկա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:
Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին
- Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Ծրագրով նախատեսված աջակցությունից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա, որի երկու ծնողները եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որտեղ մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է եղել գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել:
Աջակցություն կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր ունեն մինչև 14 տարեկան երեխա, եղել են ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած:
Շահառու կարող է դառնալ նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են), ով եղել է ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցություն կարող են ստանալ նաև աշխատանքից ազատված կամ աշխատանք չունեցող այն ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր և որոնց գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված է:
- Կարո՞ղ են արդյոք ծրագրի շահառու դառնալ ՉԳՐԱՆՑՎԱԾ աշխատողները:
Ո՛չ, չեն կարող:
- Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով: Գումարը չի հարկվելու:
- Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:
- Կա՞ն արդյոք բացառություններ՝ մինչև 14 տարեկան երեխա ունեցող, աշխատող և մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում:
Այո, կան: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:
Աջակցություն չեն կարող ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի՝ 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
6. Ինչպե՞ս և ում պետք է դիմել՝ աջակցության փաթեթից օգտվելու համար:
Դիմելու անհրաժեշտություն չկա: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ի կողմից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվելու են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից: