Նպատակ |
||||
Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար | ||||
Պայմաններ |
||||
Առնվազն 2 անչափահաս երեխա |
Հիփոթեքային վարկը տրամադրվում է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո | Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ (3-րդ երեխայի դեպքում՝ 35 մլն, 4-րդի դեպքում՝ 40 մլն և այլն) | Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 10% | Սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի և նրա ամուսնու անունով |
Աջակցության չափ |
||||
Ձեռք բերվող բնակարանի արժեքի 5%, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ | 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ավելանում է բնակարանի արժեքի 5%, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ | Կառուցապատման դեպքում, փաստացի ստացած վարկի 10%, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ | 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ավելանում է վարկի 10%, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ | Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, աջակցությունն ավելացվում է 30%-ով |
Ընթացակարգ |
||||
Քայլ 1՝ շահառուն դիմում է նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն | Քայլ 2՝ եթե բանկն ընդունում է շահառուին հիփոթեքային վարկ տրամադրելու որոշում, ապա հարցում է ուղարկում նախարարություն | Քայլ 3՝ եթե շահառուն համապատասխանում է ծրագրի պայմաններին, կայացվում է շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում, որից հետո նախարարությունը բանկի բանկային հաշվին է փոխանցում դրամական միջոցները | Քայլ 4՝ փոխանցված դրամական միջոցներն ուղղվում են կանխավճարի ֆինանսավորմանը կամ մայր գումարի մարմանը | Քայլ 5՝ ընդունված որոշման մասին նախարարությունն էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է բանկին և շահառուին |