Նպատակ
|
Դրամական աջակցություն կանխավճարի ապահովագրության համար |
Պայմաններ
|
Առնվազն 1 անչափահաս երեխա |
Հիփոթեքային վարկը տրամադրվում է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո |
Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ (3-րդ երեխայի դեպքում՝ 35 մլն, 4-րդի դեպքում՝ 40 մլն և այլն) |
Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 10% |
Աջակցության չափ
|
Տարեկան ապահովագրական վճարի 90%, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամ |
Ընթացակարգ
|
Քայլ 1՝ շահառուն դիմում է նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն |
Քայլ 2՝ եթե բանկն ընդունում է շահառուին հիփոթեքային վարկ տրամադրելու որոշում, ապա հարցում է ուղարկում նախարարություն |
Քայլ 3՝ եթե շահառուն համապատասխանում է ծրագրի պայմաններին, կայացվում է շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում, որից հետո նախարարությունը բանկի բանկային հաշվին է փոխանցում դրամական միջոցները |
Քայլ 4՝ բանկը համապատասխան գումարները փոխանցում է ապահովագրական կազմակերպությանը |