Առաքելյան Մեսրոպ Ֆելիքսի
· Ծնվել է 1985 թվականի ապրիլի 23-ին, Երևան քաղաքում
· 1991–2000թթ. – ավարտել է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը` գերազանցության ատեստատ, մեդալ, էքստեռն կարգով
· 2000–2006թթ. –ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, մագիստրոսի կոչումով` ստանալով ֆինանսիստ-տնտեսագետի որակավորում
· 2006-2009թթ. – ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան, տնտեսագիտության թեկնածու
· 2008թ.– ավարտել է «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացները` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական տնտեսության ակադեմիայում
Աշխատել է.
· 2004-2008թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ
· 2008-2010թթ. –«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ
· 2008-2013թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ
· 2013-2017թթ. – «Արդշինինվեստբանկ» ՓԲԸՌիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ
· 2017-2020թթ. – «Մոգո» ՈՒՎԿ Գլխավոր տնօրեն
· 2007թ. – մինչ այժմ – ԵՊՀ դասախոս
· 2018-2020թթ. -Վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով
· 2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
· «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ · Ամուսնացած է, ունի 2 դուստր