Ալեքսանդր Խատիսյան

Խատիսյան Ալեքսանդր Հովհաննեսի
(1874-1945)

Ծնվել է Թիֆլիսում, մահացել Փարիզում:
Հայ քաղաքական գործիչ, ՀՀԴ անդամ, բժիշկ:
1910-1917թթ.` Թիֆլիսի քաղաքագլուխ, 1914թ.` “Կովկասի քաղաքների միության” (44 քաղաքներ) Կովկասյան կոմիտեի նախագահ:
1915-1917թթ. ընտրվել է Հայոց Ազգային բյուրոյի փոխնախագահ:
1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո` ՀՅԴ անդամ:
1917թ. ղեկավարել է Հայոց Ազգային բյուրոն, մինչև հոկտեմբերը, նախագահել է նույն թվականի մարտ-ապրիլին կայացած հայ քաղաքական կուսակցությունների խորհրդակցությունը, հունիսին մասնակցել է Անդրկովկասյան գյուղացիական համագումարի աշխատանքներին, սեպտեմբեր-հոկտեմբերին` Հայոց Ազգային համագումարի հրավիրմանը և Հայոց Ազգային խորհրդի ստեղծմանը:
1918թ. Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետւթյան ֆինանսների ու պարենի, ապա խնամատարության նախարարն էր, իսկ դեկտեմբերի կեսերից մինչև 1919-ի փետրվարի 7-ը` ՀՀ հանրային խնամատարության ու աշխատանքի նախարարը:
Մասնակցել է Տրապիզոնի, Բաթումի բանակցություններին, հունիսի 4-ին ստորագրել Բաթումի հաշտության պայմանագիրը:
Մուդրուսի զինադադարից հետո Խատիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:
1919թ. օգոստոսից մինչև 1920թ.մայիսը եղել է ՀՀ վարչապետ:
1920թ. բյուրո կառավարության կողմից գործուղվել է արտասահման` Հայաստանի համար ներքին փոխառության և “Ոսկու ֆոնդի” կազմակերպման նպատակով:
1920թ. դեկտեմբերի 2-ին ստորագրել է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որից հետո մեկնել է Փարիզ և այնտեղ շարունակել գործունեությունը Հայկական Ազգային պատվիրակության կազմում. սկզբում` որպես փոխնախագահ, ապա` նախագահ, մասնակցել է Լոզանի կոնֆերանսին:
1930թ. գրել է “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” հուշագրությունը: