Սահակ Թորոսյան

Թորոսյան Սահակ Դավիթի
(1885-1940)

Ծնվել է Աշտարակի շրջանի Փարբի գյուղում, մահացել 1940թ. հոկտեմբերի 8-ին, Երևանի բանտում:
Սովորել է Աշտարակի տարրական դպրոցում, հետագայում ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը:
1907թ. նշանակվել է Օշական գյուղի ծխական դպրոցի ավագ ուսուցիչ:
1907 թվից` ՀՀԴ անդամ։
1909 թվին ՀՀԴ ղեկավարության առաջարկով տեղափոխվել է Թիֆլիս` “Հորիզոն” թերթին թղթակցելու: Միաժամանակ դասավանդել է Գայանյան օրիորդական դպրոցում:
1912թ. եղել է Էջմիածնի ՀՀԴ կազմակերպության ղեկավար: Հրավիրվել է Երևան` Թեմական և Գայանյան դպրոցներում հայոց պատմություն և գրականություն դասավանդելու:
1914թ. ընտրվել է ՀՀԴ Թիֆլիսի կենտկոմի անդամ։
Թիֆլիսում և Էջմիածնում եղած ժամանակաշրջանում զբաղվել է թարգմանչությամբ և գրել գեղարվեստական գրքեր:
1917թվից` Երևանի քաղաքագլուխ, Հայաստանի Հանրապետության առաջին և երկրորդ խորհրդարանների անդամ:
1918թ.` Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի անդամ, նաև ներքին գործերի նախարարի տեղակալ£
1919թ. փետրվարի 7-ին նշանակվել է հանրային խնամատարության նախարար (1918թ. ապրիլի 8-ից նախարարությունը վերանվանվում է հանրային խնամատարության և աշխատանքի) և այդ պաշտոնը վարել մինչև նույն թվականի հունիսի 24-ը։ Այնուհետև նշանակվել է նաև պարենավորման նախարար, իսկ բոլշևիկյան մայիսյան ապստամբությունից հետո փոխարինել է ներքին գործերի նախարարին: ՀՀ-ի գոյության վերջին ժամանակաշրջանում վարել է նաև Արարատի նահանգի նահանգապետի պաշտոնը: ՀՀ գոյության ամբողջ ժամանակաշրջանում եղել է պառլամենտի պատգամավոր, ներկայացրել ՀՀԴ ֆրակցիան: ՀՀ անկումից հետո անցել է նախկին աշխատանքին` մանկավարժությանը:
1920թ. մարտից` Հայաստանի խորհրդարանի ՀՀԴ խմբակցության նախագահ, իսկ մայիսից նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո 3 անգամ կալանավորվել է։ Վերջին աքսորից վերադարձել է 1937թ., ձերբակալվել նորից և 1938թ. դատապարտվել գնդակահարության, որի կատարումը հետաձգվել է։