Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Տեր-Սիմոնյան Դրաստամատ Ասքանազի
(1895-1937)

Ծնվել է Հայաստանի Համամլու (Սպիտակ) գյուղում, սոցիալ-դեմոկրատ հնչակյան ընտանիքում, անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել:
Կուսակցական և պետական գործիչ, լրագրող, հրապարակախոս: ՌՍԴԲԿ անդամ 1913 թվից:
1912թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ընդունվել Կիևի առևտրի ինստիտուտ տնտեսագիտության բաժինը:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քարոզչակազմակերպչական աշխատանք է տարել արևմտյան ռազմաճակատի և Սիբիրի պահեստազորի զինվորների շրջանում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է ՌԽՖՍՀ ազգությունների գործերի ժողկոմատում,1918թ. սեպտեմբերից` Կարմիր բանակի մատակարարման բնագավառում:
1913թ. աշխատել է ուսանողական սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ (բոլշևիկյան ֆրակցիայում): Նույն թվին Տառաս Շևչենկոյի 100-ամյակի կապակցությամբ գործադուլին և միտինգին մասնակցելու ժամանակ ծեծվել և ձեռբակալվել է:
1914թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ուսանողական ժողովներին ելույթներ է ունեցել հայ կամավորական շարժումների դեմ:
1915թ. ուսանողության հավաքագրման ժամանակ ընդունվել է ենթասպաների ուսումնարան, ապա ուղղարկվել պահեստի գունդ, իսկ այնտեղից` ռազմաճակատ:
1919թ. վերջին տեղափոխվել է Թիֆլիս, մասնակցել ՙՊահակ՚, ՙՆոր ուղի՚ թերթերի հրատարակմանն ու խմբագրմանը, ապա անցել Հայաստան:
1920թ. դեկտեմբերին վերադարձել է Հայաստան, նշանակվել ՀԽՍՀ սոցապ ժողկոմ, ապա` լուսավորության ժողկոմ:
1921թ. ամռանը եղել է Զանգեզուրի արտակարգ կոմիսար: Վարել է տարբեր պաշտոններ` ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար, նախագահության անդամ, 1928թ.` Փարիզի ՙԵրևան՚ հայկական թերթի խմբագիր, Հայաստանի Գրողների միության առաջին նախագահ, ՙՆոր ուղի՚ հանդեսի խմբագիր, Երքաղխորհրդի նախագահ և այլն:
1932թ. նշանակվել է ՙՀայկական խորհրդային հանրագիտարանի՚ գլխավոր խմբագիր:
1934-1935թթ. և 1935 -1936թթ. ուսումնական տարիներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի լենինիզմի և կուսակցության ամբիոնը և դասախոսել այնտեղ:
1936թ. օգոստոսի 10-ին վտարվել է կոմկուսից` կենտկոմի անդամների ճնշող մեծամասնության քվեարկության արդյունքում: