Արշակ Խաչիկյան

Խաչիկյան (Խաչիև) Արշակ Միքայելի
(1897-1935)

Ծնվել է Բաքվում, մահացել՝ Թիֆլիսում:
Պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական սովետական աշխատող:
11 տարեկանից աշխատել է ծխախոտի գործարանում, ընդունվել է երկդասարան դպրոց,14 տարեկանում ավարտել է և աշխատել գրաշար, ընդունվել բանվորական խմբակ:
1895թ. ձերբակալվել է հակակառավարական թռուցիկներ տպելու համար:
1901թ. Բաքվում կազմակերպված սոցիալ-դեմոկրատական խմբակի անդամ էր:
1902թ. ընդունվել է ՌՍԴՌԿ շարքերը, մեկ տարի հետո ձերբակալվել անլեգալ տպագիր նյութեր պահելու համար: Վեց ամիս բանտում մնալուց հետո աքսորվել է Միջին Ասիա:
1904թ. Աշխաբադում մասնակցել է էսեռական ոչ մեծ խմբակի աշխատանքներին, ինչի հետևանքով այն դարձել է սոցիալ – դեմոկրատական ուղղվածության:
1905թ. Ձերբակալվել է և երկու տարի ազատազրկվել, վերադարձել Բաքու: Հետագայում` 1910թ., 1913թ., 1915թ., նորից ձերբակալվել է հեղափոխական գործունեության համար:
1918թ. Ստ.Շահումյանի հանձնարարությամբ ղեկավարել է Բաքվի տպագրական արդյունաբերությունը:
1921թ. գործուղվել է Հայաստան, ապրիլից մինչև 1923թ. եղել ՀԽՍՀ սոցապ ժողկոմ. ՀԱՄԽ-ի նախագահ, կոմկուսի կենտկոմի անդամ:
Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո տեղափոխվել է Թիֆլիս և նշանակվել ՍՍՀՄ հաղորդակցության ճանապարհների ժողկոմատի Անդրկովկասյան երկաթուղու լիազորի տեղակալ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը: