Զորապետ Գալստյան

Զորապետ Ղուկասի Գալստյան
(Ծնվ.1902թ.)

Ծնվել է Արտաշատի շրջանի Բուրաստան գյուղում:
1914թ. սովորել է գյուղի երկդասարանոց դպրոցում:
1922թ. ընտրվել է գյուղսովետի նախագահ:
1924թ. կամավոր մտել է Կարմիր բանակի շարքերը:
1925թ. նշանակվել է Արտաշատ ավանի գինու գործարանի տնօրեն: Նույն թվի սեպտեմբերին ուղարկվել է Երևան` սովկուսդպրոց, որն ավարտել է 1926թ.: Նույն թվին նշանակվել է Բուրաստանի ենթաշրջանի կուսբջիջների միավորման քարտուղար:
1927թ. Երևան, պահածոների գործարանում զբաղեցրել է տարբեր պաշտոններ` մինչև տնօրեն և կուսբյուրոյի քարտուղար:
1931թ. վերջին Կենտկոմի կողմից գործուղվել է Կիևի սննդի ինստիտուտ, որտեղից ուկրաիներեն չիմանալու պատճառով, տեղափոխվել է Արմավիրի պտուղբանջարային ինստիտուտ: Ընտանեկան հանգամանքներից ելնելով` ուսումը կիսատ է թողել 1933թ. մարտին:
1933թ. մարտին ուղարկվել է սահմանապահների ջոկատ, նույն տարվա հոկտեմբերին նշանակվել ԿԸՀ-ի պատասխանատու ինստրուկտոր:
1934թ. ընտրվել է Երևանի ծխախոտի ֆաբրիկայի քարտուղար, աշխատել մինչև 1936թ. դեկտեմբերը: Դեկտեմբերից նշանակվել է Ստալինյան շրջխորհրդի նախագահի տեղակալ:
1937թ. օգոստոսի 1-ին նշանակվել է Երևանի պահածոների գործարանի տնօրեն, նույն թվի հոկտեմբերի 27-ին` ՀՍՍՀ սննդի արդյունաբերության ժողկոմ:
1938թ. փետրվարին նշանակվել է ՀԽՍՀ աշխատանքի և սոցապ ժողկոմ: Մինչև 1952թ. աշխատել է աշխատանքի և սոցապ մինիստր: Եղել է ՀԽՍՀ Գերագույն սովետի առաջին գումարման դեպուտատ:
1947-1950թթ.` Երևանի քաղաքային սովետի դեպուտատ:
1952թ. հունիսի 21-ին խիստ նկատողությամբ հանվել է պաշտոնից:
1952թ. օգոստոսի 7-ին նշանակվել է Երևանի շրջգործկոմի նախագահի տեղակալ:
1954թ. դեկտեմբերի 25–ին նշանակվել է Երևանի աշխատավորների դեպուտատների Կիրովի շրջսովետի գործկոմի նախագահի պաշտոնակատար:
1960-1961թթ.` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության ընդունարանի պետ:
1961թվից` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության գրասենյակի պետ:
1965թ. անցել է կենսաթոշակի: