Եսայան Աշոտ Կոլյայի
Ծնվել է 1951 հունվարի 7-ին, Գյումրիում:
1957-1967թթ. սովորել է Գյումրիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում:
1968-1974թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1974-1987թթ. աշխատել է ՀԽՍՀ սոցիալական ապահովության նախարարությունում` որպես տեսուչ, ավագ տեսուչ, առաջատար տեսուչ:
1981-1983թթ. հրամանագրվել է որպես Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտի (Մոսկվա) սոցիալական և աշխատանքային իրավունքի ամբիոնի հայցող:
1987-1990թթ. ՀԽՍՀ ԳԽ նախագահության ներման բաժնում աշխատել է ավագ ռեֆերենտ, ապա իրավաբանական բաժնում` ավագ հրահանգիչ:
1990թ. սեպտեմբերի 20–ին ՀՀ ԳԽ որոշմամբ նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար, 1995թ հոկտեմբերից մինչև 1997թ. օգոստոսը եղել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ:
1999թ. հունվարի 23–ից մինչև 2000թ. փետրվարը եղել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական, ապա միաժամանակ, ՀՀ Գլխավոր դատախազության քարտուղարության պետ:
1999թ. մարտի15–ին ստացել է արդարադատության 2–րդ դասի խորհրդականի դասային կոչում:
2000թ. փետրվարի 21–ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սոցապ նախարարի տեղակալ, իսկ 2000թ. հուլիսի17–ից` ՀՀ սոցապ նախարարի առաջին տեղակալ:
1990-1995թթ. Ա.Եսայանի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել են ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը (ներկայումս` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ), զբաղվածության և սոցիալական ծառայությունները, մշակվել և ՀՀ Ազգային ժողովի ու ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել100–ից ավելի օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, մշակվել ու իրականացվել են ազատ շուկայի անցման պայմաններում սոցիալական քաղաքականության հայեցակարգը, 1992-1995-թթ` սոցիալական քաղաքականության ծրագիրը: Եղել է կարիքավորության որոշման ՙՓարոս՚ համակարգի գաղափարախոսն ու ներդրման համակարգողը: Մոտ հարյուր հոդվածի հեղինակ է:
1993թ. նոյեմբերից Ա.Եսայանի անմիջական նախաձեռնությամբ Հայաստանը դարձել է Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ:
1993 թվից ՙՀայաստանի մանկատների հիմնադրամի՚ համանախագահն է:
1997 թվից ղեկավարում է սոցիալական երկխոսության և աջակցության ՙՀրապարակ՚ հասարակական կազմակերպությունը:
1999թ. եղել է ՄԱԿ-ի Զարգացման գործակալության անկախ փորձագետ և տվել է հանրապետության անցած հինգ տարիների սոցիալական վիճակի գնահատականը, հատկապես աղքատության հաղթահարման խնդիրներում, որը 2000թ. Բրազիլիայում աշխարհի բոլոր ՄԶԶ զեկույցների մեջ ճանաչվել է առաջինը և ստացել չորս մրցանակներից երկուսը:
1999թ. նոյեմբերից ՙSOS մանկական գյուղեր՚ բարեգործական հիմնադրամի նախագահն է:
1998-2000թթ. ղեկավարել է ՀՕՖ-ի կողմից իրականացվող անչափահաս երեխաների մուրացկանության դեմ պայքարի ծրագիրը:
2001 թվից ՀՀ կառավարության ԱՀՌԾ աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ է, ղեկավարել է ԱՀՌԾ տեխնիկական առաջադրանքի մշակման խումբը:
ՀՀ Նախագահին կից մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման և ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովների անդամ է:
Ամուսնացած է: