Մարտիրոսյան Ռազմիկ
Ծնվել է 1959թ. մայիսի 24-ին, Արարատի մարզի Ոսկետափ (Շիրազլու) գյուղում:
Երկրապահ կամավորականների միության և ՀՀԿ անդամ է:
1976թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1981թ.:
1981-1984թթ. աշխատել է Ոսկետափի միջնակարգ դպրոցում` պատմության ուսուցիչ:
1984-1985թթ. աշխատել է դպրոցի կազմակերպիչ և ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմբաժնի հրահանգիչ:
1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, որպես սպա, քաղաշխատող:
1987-1988թթ., զորացրվելուց հետո, աշխատել է Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` կազմակերպիչ:
1988-1993թթ. աշխատել է Արարատի շրջանի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:
1992թ. դեկտեմբերին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1993թ.` տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1995թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ 1998թ. մարտից` ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1999թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ հունիսի 16-ին նշանակվել է ՀՀ սոցապ նախարար, աշխատել մինչև 2000թ. փետրվարը: Ապա նորից նշանակվել է 2000թ. մայիսին և աշխատել մինչև 2003թ. մայիս:
2003թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: