Արսեն Համբարձումյան

Համբարձումյան Արսեն Խաչիկի

Ծնվել է 1973թ-ի հունիսի 30-ին քաղաք Երևանում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան:
1993թ.
Սեպտեմբեր-նոյեմբեր աշխատել է որպես Շուշիի “Արամ Մանուկյան” վարժարանի ուսուցիչ:
1995թ.
Հոկտեմբեր-դեկտեմբեր աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասիստենտ:
1998-1999թթ.
Աշխատել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ:
1999-2005թթ.
Աշխատել է Ազգային Ժողովի ՀՅԴ պատգամավորական խմբակցության գլխավոր մասնագետ:
2005-2008թթ.
Աշխատել է որպես Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագրի համակարգող:
2008թ. հունիսին
Նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Գիտական երկու և շուրջ 30 լրագրային հոդվածների հեղինակ է:
ԵՊՀ ուսանողական արհմիության հիմնադիր անդամ է:
ԵՊՀ առաջին ուսանողական խորհրդի նախագահության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ:
1992թ-ից
ՀՅԴ անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2009 թվականի մայիսի 12-ի N ՆՀ-117-Ա հրամանագրով Արսեն Համբարձումյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: