Մնացականյան Մխիթար Էդվարդի
Ծնվել է 1950թ. հունիսի 16-ին, Սևան քաղաքում:
1972թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը,
1984թ.` ՍՍՀՄ ՆԳՆ ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոցը:
1972-1975թթ. աշխատել է Սևանի շրջանային հիվանդանոցում` որպես վիրաբույժ,
1975-1977թթ.` Ապարան-Արագած միջշրջանային դատաբժշկական փորձագետ,
1976թ.` ՆԳՆ համակարգում` հիվանդանոցի պետ,
1994թ.` Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնում` ադմինիստրատիվ տնօրեն,
1995թ.` գլխավոր տնօրեն:
2001թ. ընտրվել է հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով` “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից:
2007թ. դեկտեմբերից` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2009թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի N ՆՀ-289-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Բժշկական գիտությունների թեկնածու է, Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Մխիթար Մնացականյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Մխիթար Մնացականյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:
Home Մխիթար Մնացականյան