Գրիգորյան Արթուր Գրիշայի
Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 20-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղում:
1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1995թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: Մասնագիտությամբ իրավաբան է:
1992-1999թթ. աշխատել է Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանում, նախ` որպես դատական տեսուչ, ապա` գրասենյակի պետ: 1999 թվականից եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնի պետ:
2007թ. դեկտեմբերից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես իրավական վարչության բաժնի պետ, այնուհետև` 3-րդ վարչության պետի տեղակալ: 2008թ. դեկտեմբերից մինչ 2010թ. հունիսը` ութերորդ վարչության պետ:
2010թ. հունիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
2009թ. դեկտեմբերի 26-ին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով: Արդարադատության փոխգնդապետ է:
2006 թվականից ԲՀԿ անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նախասիրությունը` սպորտ, ընթերցանություն: