Արձանագրություն միջգերատեսչական հանձնաժողովի 2014թ. մարտի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացած նիստի

Արձանագրություն

Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացումն ապահովելու  նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2014թ. մարտի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացած նիստի

Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները և նախարարության շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Նիստի օրակարգը.

Հարց 1. Տեղեկատվություն <<Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի>> 2013 թվականին  նախատեսված միջոցառումների  իրականացման  վերաբերյալ:

Հարց 2. <<Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանությանռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի>> 2014 թվականին իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:

Հարց   3.  Այլ ընթացիկ հարցեր:

Լսեցին –  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ` Ջ.Բաղդասարյանին: Նա ներկաներին տեղեկացրեց դեռ  նախորդ նիստի ժամանակ   մշակման փուլում գտնվող “Տարեցներին նոր սոցիալական ծառայություններ տրամադրելու  հայեցակարգին հավանություն տալու մասին” ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ /այսուհետ Հայեցակարգ/: Հայեցակարգն արդեն մշակված է, հաշվի են առնվել բոլոր գերատեսչություններից ստացված կարծիքները, ներկա դրությամբ պետք մշակվի նաև “Տարեցներին նոր սոցիալական ծառայություններ տրամադրելու  մասին հայեցակարգի միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը”: Հայեցակարգի նպատակն է Հայաստանում ներդնել տարեցներին տրամադրվող նոր սոցիալական ծառայություններ, որոնք հիմնված կլինեն տարեց քաղաքացիների իրական կարիքների լիարժեք և բազմակողմանի գնահատման,ինչպես նաև պետության կողմից երաշխավորված նվազագույն խառայություններից դոիրս տրամադրվող լրացուցիչ ծառայությունների դիմաց տարեցների կողմից վճարումներ կատարելու հնարավորությունների գնահատման վրա: Պահպանելով և զարգացնելով առկա ծառայությունները, Հայեցակարգով նախատեսվում են նոր ծառայություններ, որոնք տարեցներին կտրամադրվեն ինչպես անվճար, այնպես էլ համավճարով և վճարովի հիմունքներով:

Լսեցին  –  Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ` Ա.Գևորգյանին: Նա մանրամասն ներկայացրեց տեղեկատվություն <<Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների  գործողությունների ծրագրի>> 2013 թվականին  նախատեսված միջոցառումների  իրականացման  վերաբերյալ:

Տիկին Ա.Գևորգյանը մասնավորապես անդրադարձավ  ՀՀ մշակույթի նախարարության կողմից ձեռնարկված մեր մեծանուն արվեստագետների հոբելյանական միջոցառումներին, ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում  դպրոցականներն այցելություններ են կատարել իրենց համայնքներում ապրող միայնակ տարեցներին և իրենց հնարավորության սահմաններում օգնել են նրանց տարաբնույթ հարցերում: Իրենց ելույթներով մասնակցել են տուն-ինտերնատների տոնական միջոցոռումներին: Մեծ շուքով է նշվում նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, վետերաններին անպայման տրվում են պարգևներ` դրամական կամ հուշանվերների տեսքով:
2014թ-ից  Սյունիքի մարզի բժշկական կենտրոններում գործելու են ծերաբուժական կաբինետներ:
Թանգարաններից օգտվելու համար զեղչեր են սահմանվել տարեցների համար:
Ամփոփելով նիստը, տիկին Ջ.Բաղդասարյանը նշեց, որ գոհ է կատարված աշխատանքներից, սակայն ազգաբնակչության`նամանավանդ տարեցների մոտ կա իրազեկվածության պակաս օրինակ բարեգործական ճաշարանների, առողջապահական հաստատություններից և մշակութային օջախներից օգտվելու մասին: Բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու հարցում իրենց գործն ունեն  անելու պատկամ մարմինները` ԶԼՄ-ները:

Լսեցին –  Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ` Ա.Կեսոյանին: Պարոն Կեսոյանը ներկայացրեց <<Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012 – 2016 թվականների  գործողությունների ծրագրի>> 2014 թվականին իրականացվելիք միջոցառումները:

Ելույթ ունեցավ  – ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ տիկին Ծ.Վարդանյանը: Նա նշեց, որ իրենց նախարարության կողմից բազմաթիվ բարեփոխումներ են նախատեսվում, մասնավորապես պատրոնաժ քույրերի տունայցեր կատարելը և համապատասխան դեղորայքը  տարեցներին տուն տանելը: Այդ նպատակով մոնիթորինգ է արվում առավել շատ պահանջարկ ունեցող դեղերի ցանկը կազմելու համար: “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ- նախագահ տիկին Կիրակոսյանի մտահոգությանը, որ հոգեմետ դեղերը մարզերում միայն մարզկենտրոններում են, տիկին Վարդանյանն ասաց, որ բոլոր քաղաքների դեղատները հագեցած են հոգեմետ դեղերով:
Տիկին Բաղդասարյանն արձանագրեց, որ 2014թվականի հրատապ լուծում պահանջող հարցերից առաջնայինը 10 կամ 20 տեղանոց  հոգեկան առողջության կենտրոնների ստեղծումն է, որը հնարավորություն կտա բեռնաթափել հանրապետության միակ շուրջօրյա Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատը, որտեղ անցկացվել է կարիքների գնահատում և  մոտավորապես 50-60 խնամվող կարող է բնակվել  նման նորաստեղծ հաստատություններում:
Վերջում տիկին Բաղդասարյանը հույս հայտնեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի  անդամները ակտիվ կաշխատեն նաև  Հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մշակման վրա և նախարարություն կներկայացնեն իրենց ոլորտին առնչվող առաջարկություններ` միջոցառումների ծրագրում ընդգրկելու համար:

Հանձնաժողովի   նախագահ`                                           Ջ.Բաղդասարյան

Հանձնաժողովի քարտուղար`                                          Ա. Կեսոյան