Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 22.02.2012թ. նիստի արձանագրություն

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N 1

 Հանրապետական եռակողմ հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) նիստի

2012 թվական, փետրվարի 22, ժամը` 11:00

Նախագահում էր   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը

Մասնակցում էին`

Հանձնաժողովի անդամներ`

Արա Պետրոսյան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Սուրեն Կարայան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Շամամ Հարությունյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության պետ
Բորիս Խարատյան Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ
Ժանետա Թորոսյան Մշակույթի և ԶԼՄ-ների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Շմավոն Մկրտչյան Առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Համլետ Դանիելյան Մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Գագիկ Մակարյան Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն
Պողոս Գաբրիելյան Հայաստանի գործատուների հանրապետական միության Արագածոտնի տարածքային միության նախագահ
Էդուարդ Կիրակոսյան Հայաստանի գործատուների հանրապետական միության <<Տաքսի ծառայությունների ասոցիացիա>> ճյուղային միության գործադիր տնօրեն
Շուշանիկ Բարսեղյան Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ
Հանձնաժողովի քարտուղար`
Արփինե Սարգսյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի գլխավոր մասնագետ
Հրավիրվածներ`
Արայիկ Պետրոսյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Նարինե Բալայան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական
Թադևոս Ավետիսյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ
Հասմիկ Խաչատրյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Ռոզա Մկրտչյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության կենսաթոշակային քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Նվեր Արզունյան ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության իրավական բարեփոխումների բաժնի պետ
Ներսես Երիցյան ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Վահե Վարդանյան ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ
Լիգիա Ղազարյան ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության հետազոտող
Կարինե Մադոյան Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական և աշխատանքի պաշտպանության բաժնի վարիչ
Վահան Սիմոնյան Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն
Բացակայում էին`
Արթուր Հովհաննիսյան ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետ
Կարինե Ալոյան <<Էլեկտրաարհմիություն>> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ
Սուրեն Չիբուխչյան Հայաստանի գործատուների հանրապետական միության <<Արմենպակ>> ճյուղային միության նախագահ
Հանձնաժողովի անդամներ
Սուրեն Կարայան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Սուրեն Չիբուխչյան Հայաստանի գործատուների հանրապետական միության <<Արմենպակ>> ճյուղային միության նախագահ

ՕՐԱԿԱՐԳ

  1. <<Հայաստանի Հանրապետությունում արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման>> հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) ներկայացում և քննարկում:
  2. Հանրապետական եռակողմ հանձնաժողովի  2011 թվականի հուլիսի 15-ի նիստի ժամանակ  ներկայացված առաջարկությունների քննարկման արդյունքում Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից  մշակված ամփոփ առաջարկությունների ներկայացում:
  3. Այլ հարցեր: 
  4. Օրակարգի առաջին հարցը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչությանպետ Վահե Վարդանյանը:

Ներկայացվեցին Հայեցակարգով կարգավորվող խնդիրները, Հայեցակարգի նպատակն ու անհրաժեշտությունը: Ընդհանուր առմամբ ներկայացվեցին արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրության երկու հիմնական մոդելները (գործատուների պատասխանատվության ապահովագրության  և աշխատողների փոխհատուցման), աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների ապահովագրության իրականացման հնարավոր համակարգերը (պետական, մասնավոր կամ պետական-մասնավոր համագործակցության):

Նշվեց, որ միջազգային փորձում  առավել տարածված է այս դասի ապահովագրության այն մոդելը, որտեղ դժբախտ դեպքերի ապահովագրությունն իրականացնում են մասնավոր ապահովագրական ընկերությունները, իսկ մասնագիտական հիվանդությունների ապահովագրությունը` պետական որոշակի մարմինը: Սովորաբար այդ մարմինը գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո:

Մասնագիտական հիվանդությունների ապահովագրության տարանջատումը դժբախտ դեպքերի ապահովագրությունից և պետական մարմնի կողմից իրականացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

Այնուհետև ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների համակարգը, ապահովագրության առաջարկվող մոդելը, այդ մոդելի առավելությունները, հիմնական սկզբունքները, պարտադիր ապահովագրության ենթակա անձանց շրջանակը, ապահովագրության մոդելի մասնակիցները: Նշվեց, որ հաշվի առնելով աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրության իրականացման մեխանիզմների առկա առաջավոր միջազգային փորձը, ինչպես նաև ՀՀ սոցիալական և ապահովագրական ոլորտների առանձնահատկությունները` առաջարկվում է` ՀՀ-ում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրությունն իրականացնել հետևյալ սկզբունքներով.

  • ՀՀ-ում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրությունն իրականացնել պարտադիր հիմունքներով և աշխատողների փոխհատուցման մոդելով` «առանց մեղք» սկզբունքի հիման վրա:

Պարտադիր հիմունքներով ապահովագրության ներդրումը ՀՀ-ում կարող է օժանդակել մի շարք խնդիրների լուծմանը, մասնավորապես`

  • գործատուներն օրենքով պարտադրված կլինեն ապահովագրել իրենց աշխատողներին դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից, ինչը կնպաստի աշխատողների շահերի պաշտպանությանը և գործատուների կողմից չարաշահումների նվազեցմանը,
  • գործատուները շահագրգռված կլինեն ապահովել առավել անվտանգ աշխատանքային միջավայր, քանի որ աշխատանքային պայմանների որակը կարևոր գործոն է նրանց կողմից վճարվող ապահովագրավճարի մեծության որոշման համար,
  • աշխատողները կստանան բավարար հատուցում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից առաջացող վնասների վերացման կամ մեղմացման համար:

Աշխատողների փոխհատուցման մոդելի ընտրությունը պայմանավորված է միջազգային լավագույն փորձով և այս մոդելի առավելություններով, մասնավորապես`

  • Աշխատողներին հատուցման տրամադրում` առանց մեղքի գործոնի բացահայտման,
  • Գործատուի նկատմամբ շարունակական դատական գործերի հարուցման գործընթացների վերացում,
  • Գործատուի` դատական քաշքշուկներին մասնակցության գրեթե վերացում:

Հայեցակարգի ներկայացումից հետո հնչեցվեցին բազմաթիվ հարցեր, մտահոգություններ, որ ընդունելով Հայեցակարգով առաջարկվող ապահովագրության մոդելը պետությունը չի կատարի Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով ստանձնած պարտավորությունները:

Մասնավորապես, Հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանի, ինչպես նաև ներկաներից Ա. Պետրոսյանի, Վ. Սիմոնյանի, Գ. Մակարյանի, Բ. Խառատյանի կողմից բարձրացվեցին հետևյալ հարցերը.

  • Հայեցակարգով կարգավորված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների արդյունքում այն անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման  խնդիրները, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու ճանաչված կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 11-ից հետո և միջոցներ կամ իրավահաջորդ կամ աշխատողները համապատասխան դեպքերից ապահովագրված չլինելու պատճառներով վնասի հատուցումը չի շարունակվում:
  • Հայեցակարգով առաջարկվող ապահովագրության մոդելի կիրառման դեպքում պետությունը չի կատարի Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով ստանձնած պարտավորությունները:
  • Նախագծով վնասի հատուցումը նախատեսված է մինչև աշխատողի հաշմանդամության խումբ ստանալը /մինչև 90 օր/, որից հետո նախատեսվում է` պետական բյուջեից հաշմանդամության կենսաթոշակի ստացում: ԱՄԿ կոնվենցիաներով և ՀՀ գործող օրենսդրությամբ` աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնաuի հատուցումը կատարվում է ամենամuյա վճարներով` մինչև աշխատունակության վերականգնումը:
  • Աշխատողի մահվան դեպքում Նախագծով նախատեսված է միայն մահվան միանվագ նպաստ` հուղարկավորության ծախսերը: Գործող օրենսդրությամբ այս դեպքում նախատեսվում է նաև վնասի հատուցում ընտանիքի անդամներին` խնամքի տակ գտնվող կին, ծնող, երեխա:
  • Առաջարկվում է պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման 2 տարբերակ: Մեկով նախատեսվում է դժբախտ դեպքը տարանջատել մասնագիտական հիվանդությունից և մասնագիտական հիվանդության փոխհատուցումը վճարել պետական բյուջեից: Այս տարբերակին ՀՀ ԱՍՀՆ-ն դեմ է, քանի որ դրանց տարանջատումը տեսագործնական առումներով անհնար է, մյուս կողմից պետության կողմից հատուցման մի մասի վճարումը` ոչ նպատակահարմար:
  • Նախագիծը չի համապատասխանում հաշմանդամության նոր մոդելին անցնելու հայեցակարգի դրույթներին:
  • Նախագծում ներկայացված գործող համակարգի նկարագրությունը չի համապատասխանում ՀՀ օրենսդրական կարգավորման դրույթներին` պետական համապատասխան մարմինների գործառույթների, կարգավորման առանձին մեխանիզմների գծով և այլն:

Հաշվի առնելով Հայեցակարգով կարգավորվող խնդրի կարևորությունն ու բարդությունը, սկզբունքային որոշ հարցերում առկա տարաձայնությունները` Հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվեց Հայեցակարգն ընդունել ի գիտություն և ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպել լրացուցիչ քննարկումներ Հանձնաժողովում ներկայացված շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Առաջարկն ընդունվեց Հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից:

  1. Օրակարգի 2-րդ հարցը ներկայացրեց Բ. Խառատյանը:

Համառոտ ներկայացվեցին աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունները (առաջարկությունները կցվում են` 1 թերթ): Մասնավորապես, առաջարկվեց հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2012 թվականի ապրիլի 27-ին լրանում է Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի և Հանրապետական եռակողմ հանձնաժողովի գործողության ժամկետը, նշված առաջարկություններն հաշվի առնվեն Հանրապետական նոր կոլեկտիվ պայմանագրի կնքման, Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատակարգի լրամշակման ժամանակ:

Ներկայացված առաջարկություններն ընդունվեցին ի գիտություն:

  1. Օրակարգի 3-րդ հարցի շրջանակներում, Գ.Մակարյանի կողմից առաջարկվեց մինչև Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետի լրանալը գումարել Հանձնաժողովի ևս մեկ նիստ` լրատվամիջոցների մասնակցությամբ, որտեղ կներկայացվի ամփոփ հաշվետվություն Հանձնաժողովի եռամյա գործունեության մասին: