Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 18.10.2011թ. նիստի արձանագրություն

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N 3

 Հանրապետական եռակողմ հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) նիստի

2011 թվական, հոկտեմբերի 18, ժամը` 12:00

Նախագահում էր   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը

Մասնակցում էին`

Հանձնաժողովի անդամներ`

Արա Պետրոսյան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Շամամ Հարությունյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության պետ
Արթուր Հովհաննիսյան ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետ
Բորիս Խարատյան Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ
Ժանետա Թորոսյան Մշակույթի և ԶԼՄ-ների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Շմավոն Մկրտչյան Առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Համլետ Դանիելյան Մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Կարինե Ալոյան <<Էլեկտրաարհմիություն>> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ
Գագիկ Մակարյան Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն
Պողոս Գաբրիելյան Հայաստանի գործատուների հանրապետական միության Արագածոտնի տարածքային միության նախագահ
Էդուարդ Կիրակոսյան Հայաստանի գործատուների հանրապետական միության <<Տաքսի ծառայությունների ասոցիացիա>> ճյուղային միության գործադիր տնօրեն
Շուշանիկ Բարսեղյան Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ
Հանձնաժողովի քարտուղար`
Արփինե Սարգսյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի գլխավոր մասնագետ
Հրավիրվածներ`
Արայիկ Պետրոսյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Թադևոս Ավետիսյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ
Հասմիկ Խաչատրյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Կարինե Մադոյան Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական և աշխատանքի պաշտպանության բաժնի վարիչ
Բացակայում էին`
Հանձնաժողովի անդամներ
Սուրեն Կարայան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Սուրեն Չիբուխչյան Հայաստանի գործատուների հանրապետական միության <<Արմենպակ>> ճյուղային միության նախագահ

ՕՐԱԿԱՐԳ

  1. “Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում և քննարկում:
  2. Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի /հաստատված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2010թ. հուլիսի 23-ի նիստում/ կատարման ընթացքի ներկայացում և քննարկում:
  3. Սոցիալական գործընկերության հետագա զարգացման և Հանրապետական եռակողմ հանձնաժողովի գործունեության  ամրապնդման  նպատակով աշխատանքային խմբի կազմի առաջադրում` Հանրապետական եռակողմ հանձնաժողովի  2011 թվականի հուլիսի 15-ի նիստի ժամանակ  ներկայացված առաջարկությունները քննարկելու և համապատասխան նյութեր նախապատրաստելու համար:
  4. Այլ հարցեր:
  5. Օրակարգի առաջին հարցը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյանը:

Նշվեց, որ “Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության  2011 թվականի հունվարի 13-ի “Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին” թիվ 111-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 94-րդ կետի պահանջի և սահմանված կարգով ուղարկվել շահագրգիռ մարմիններ, այդ թվում` սոցիալական գործընկերներին  կարծիքի: Ստացված առաջարկությունների և առարկությունների հիման վրա  Նախագիծն արդեն իսկ լրամշակվել է և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարություն, ապա` ՀՀ կառավարություն:
Նշվեց, որ Նախագծով նախատեսվում է սահմանել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը, որոնք կամբողջացնեն աշխատանքային հարաբերությունների կարգավորումն աշխատանքի պաշտպանության բնագավառում: Նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների համատեղ հրամաններով սահմանել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոններից և  նորմերից բխող առավելագույն և նվազագույն նորմատիվները: Միաժամանակ, սույն կանոնների և նորմերի ընդունումից հետո նախատեսվում է աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների գծով ռիսկի հաշվարկման բաղադրիչը ներառել ՀՀ աշխատանքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների  մեթոդաբանությունում և մշակել համապատասխան ստուգաթերթեր: Նշվեց նաև, որ չնայած Նախագծով ներկայացված նորմերի և կանոնների ներդրումը գործատուների համար կառաջացնի որոշակի լրացուցիչ ծախսեր, այնուամենայնիվ, ինչպես վկայում է միջազգային փորձի ուսումնասիրությունը այդ ծախսերը խիստ արդյունավետ են գործատուի տեսանկյունից և դրանց ուղղությամբ կատարված ներդրումները 2-3 անգամ ավելի պակաս կլինեն, քան դրանց չկատարման պարագայում հնարավոր դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների փոխհատուցումները:

Օրակարգի 1-ին հարցի շրջանակներում մասնավորապես քննարկվեց որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի հարցը: Ըստ Բ. Խառատյանի` անհրաժեշտ է վերանայել Նախագծի 5-րդ կետով սահմանված` որոշման ուժի մեջ մտնելու վեցամսյա ժամկետը: Սակայն քննարկման արդյունքում ներկաների, մասնավորապես Գ. Մակարյանի, Թ. Ավետիսյանի կողմից նշվեց, որ ըստ էության վերոնշյալ ժամկետը զուտ իրազեկման տեսանկյունից ընդհանուր առմամբ բավարար է: Բացի այդ ՀՀ կառավարությունում Նախագիծը քննարկելու շրջանակներում կարող է նախատեսվել նաև նորմատիվներն ըստ ոլորտների և ճյուղերի ներդրման ժամանակացույցի սահմանումը: Ուստի ըստ էության որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխման անհրաժեշտությունը չկա:
Նախագծի քննարկման շրջանակներում Շ. Բարսեղյանի կողմից առաջ քաշվեց այն հարցը, թե օրենսդրական փոփոխությունների մեկ փաթեթ էլ ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, որով ևս նախատեսվում է սահմանել աշխատողների առողջության պահպանման նորմեր և կանոններ: Ուստի հարց է առաջանում, թե այս պարագայում ինչպես պետք է վարվել:
Վերոնշյալ հարցի կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Հանձնաժողովի նախագահ Ա. Գրիգորյանի կողմից նշվեց, որ այդ հարցը դեռևս համատեղ քննարկման կարիք ունի: Քննարկումների արդյունքում անհրաժեշտ է գտնել համապատասխան և արդյունավետ լուծումներ:

Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ Հանձնաժողովը որոշեց հավանություն տալ Նախագծին:

  1. Օրակարգի 2-րդ հարցը ներկայացրեց Ա. Սարգսյանը:

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ներկայացվեց տեղեկատվություն Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Մասնավորապես նշվեց, որ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

  • Մշակվել և Հանձնաժողովի նիստում քննարկվել է “Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
  • Հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի նիստում որպես օրակարգի հարց Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից ներկայացվել և քննարկվել է ճյուղային և կազմակերպությունների մակարդակով կոլեկտիվ պայմանագրերի կնքման առկա իրավիճակը:
    Ս/թ հոկտեմբերի 11-ին կնքվել է առաջին ճյուղային կոլեկտիվ պայմանագիրը <<Մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության>> և գործատուների համապատասխան ճյուղային միության միջև:
  • Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից մշակվել է <<Սոցիալական գործընկերությունը կազմակերպությունում>> բրոշյուրը:
  • ՀՀ վարչապետի հանձնարարականով (2011 թվականի փետրվարի 22-ի թիվ 02/14.2/2303-11 հանձնարարական) հանձնարարվել է ՀՀ ԿԲ-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ վերսկսել <<Հայաստանի Հանրապետությունում արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի>> նախագծի մշակման աշխատանքները և կատարման ընթացքի մասին եռամսյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:
    Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ ԿԲ-ին է փոխանցել հայեցակարգի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր: ՀՀ ԿԲ-ի տեղեկացմամբ Նախագիծը ՀՀ ԿԲ-ի խորհրդի կողմից հաստատվելուց հետո ս/թ հոկտեմբեր ամսին պաշտոնապես կտրամադրվի նախարարության քննարկմանը, որից հետո այն կքննարկվի նաև Հանձնաժողովի նիստում:
  • 2010 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է <<Կամավոր աշխատանքի մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որը քննարկվել է նաև  Հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 24-ի նիստում և հավանության արժանացել, ապա սահմանված կարգով ներկայացվել ՀՀ կառավարություն: Սակայն, հիմք ընդունելով <<Կամավոր աշխատանքի մասին>> ՀՀ օրենքի նախագծի շուրջ առկա չհաղթահարված սկզբունքային տարաձայնությունները, այն ՀՀ ևս մեկ անգամ շահագրգիռ կողմերի (ՀՀ արդարադատության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի) մասնակցությամբ քննարկելու համար նորից ուղարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Առանցքային տարաձայնությունները վերաբերում էին հետևյալ հարցերին.
    Մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարության մոտեցմամբ անհրաժեշտ էր Նախագծից հանել կամավոր աշխատանքի պայմանագրին վերաբերող բոլոր դրույթները` նպատակ ունենալով չբարդացնել և արդյունքում գործնականում չսահմանափակել կամավոր աշխատանքի կազմակերպման և իրականացման գործընթացները: Ուստի ընդհանուր առմամբ նախագծի անհրաժեշտությունը բացակայում է: Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումն այն էր, որ կամավոր և անօրինական աշխատանքները հստակ տարանջատելու նպատակով անհրաժեշտ է օրենքով սահմանել համապատասխան մեխանիզմներ` կամավորների հաշվառում կամ կամավոր աշխատանքի պայմանագիր: Վերջին մոտեցումը պաշտպանվում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
    Վերոնշյալ քննարկման արդյունքում միասնական տեսակետ չի ձևավորվել: Այս մասին տեղեկացվել է ՀՀ կառավարության աշխատակազմին: Արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականով հանձնարարվել է նախարարությանը համաձայնվել ՀՀ արդարադատության նախարարության կարծիքի հետ: Համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի և հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը` <<Կամավոր աշխատանքի մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հանվել է շրջանառությունից:
  • Հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 12-ի նիստի ժամանակ ներկայացվել է տեղեկատվություն աշխատանքի վարձատրության առկա իրավիճակի մասին:
  • Հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի նիստի ժամանակ ներկայացվել և քննարկվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության 2010 թվականի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
  • Հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի նիստում ներկայացվել են ՀՀ կողմից վավերացված ԱՄԿ-ի կոնվենցիաներով և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով պահանջվող հաշվետվությունների, զեկույցների և այլ անհրաժեշտ նյութերի նախապատրաստման ընթացիկ իրավիճակը և գործընթացում առկա խնդիրները:
  • Հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 12-ի նիստում ներկայացվել է տեղեկատվություն կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ:

Այնուհետև Հանձնաժողովի նիստին ներկա  անդամների կողմից բարձրացվեցին Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի միջոցառումների շրջանակներում առկա խնդիրները: Մասնավորապես Բ. Խառատյանի կողմից առաջ քաշվեց կոլեկտիվ պայմանագրերի գրանցման խնդիրը: Նշվեց, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 51-րդ հոդվածի` հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը` համապատասխան դիմումը և կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Սակայն այսօր նշված իրավական նորմը դեռևս գործնականում չի կիրառվում, սա խնդիր է և ունի քննարկման կարիք:
Գ. Մակարյանի կողմից բարձրացվեց կամավոր աշխատանքների կազմակերպման գործընթացների օրենսդրական կարգավորման խնդիրը և առաջարկվեց ևս մեկ անգամ բարձրացնել, քննարկել <<Կամավոր աշխատանքի մասին>> ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտության հարցը:

Օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ Հանձնաժողովը որոշեց.

Ներկայացված տեղեկատվությունն ընդունել ի գիտություն, իսկ վերոնշյալ առաջարկությունները` քննարկել Հանձնաժողովի նիստերում:

  1. Օրակարգի 3-րդ հարցի շրջանակներում, Հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի նիստի ժամանակ ներկայացված առաջարկությունները քննարկելու և համապատասխան նյութեր նախապատրաստելու համարաշխատանքային խմբի կազմում ընդգրկելու նպատակով Հանձնաժողովի` ՀՀ կառավարության կողմից ներկայացվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ.Ավետիսյանի, ինչպես նաև “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունից մեկ թեկնածությունները, իսկ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից` Բ.Խառատյանի և Կ.Մադոյանի թեկնածությունները: Գործատուների հանրապետական միության կողմից նշվեց, որ աշխատանքային խմբում ընդգրկելու թեկնածությունները կներկայացվեն գրությամբ: