Տեղեկատվություն
Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների մասին
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010թ. մարտի 30-ի “Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին” N 213-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքներն ուղղված են եղել “Ընդդեմ գենդերային բռնության 2013 թվականի միջոցառումների տարեկանծրագրի” (հավանության է արժանացել ՀՀ կառավարության հունվարի 31-ի նիստում) միջոցառումների, ընտանեկան բռնության օրենսդրության բարեփոխումների, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց ծառայությունների տրամադրմանը վերաբերող հարցերի քննարկմանը: Մասնավորապես, հանձնաժողովը փետրվարի 5-ին մասնակցել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ԵԱՀԿ-ի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված հետագա զարգացումներին նվիրված քննարկմանը, որի ընթացքում տարբեր գերատեսչությունների, մասնավորապես, ՀՀ արդարադատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչները ներկայացրեցին “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ծագած խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները: Քննարկմանը մասնակցում էին նաև շահագրգիռգերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովը ապրիլի 26-ին մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆՄիջազգային Զարգացման գրասենյակի աջակցությամբ կազմակերպված “Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց մատուցվողծառայությունների որակի բարձրացումը Հայաստանի Հանրապետությունում” խորագրով կոնֆերանսին, որին ներկա էին նաև խնդրով զբաղվող շահագրգիռ գերատեսչությունների, մարզպետարանների, համապատասխան ծառայությունների, միջազգային և հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԱՄՆ Միջազգային Զարգացման գրասենյակի աջակցությամբ իրականացված “Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում” ծրագիրը, դրա շրջանակներում իրականացված հերազոտությունը, արդյունքները և հետագա քայլերը: Իրականացված ծրագրի նպատակն էր նպաստել բռնությանենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների բարելավմանն ու հզորացմանը, նպաստել գենդերային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ու նրանց տրամադրվող ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպմանը: Հարկ է նշել, որ առաջին անգամ ՀՀ-ում` հանրապետության ողջ տարածքում իրականացվել է ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայություններիքարտեզագրում ըստ մատուցող ծառայութունների և ըստ այդ ծառայությունների տեսակների: Ուսումնասիրության արդյունքում մշակվել ևիրականացվել է էլեկտրոնային քարտեզագրում, որը տեղադրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային կայքէջում (old.mlsa.am) և հասանելի է ինչպես շահագրգիռ մարմիններին, այնպես էլ հանրության լայն շրջանակներին: Ծրագրի արդյունքներըթղթային` բուկլետների և գրքույկների տարբերակով տրամադրվել է խնդրով զբաղվող շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային ևհասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանձնաժողովը, ինչպես նաև կոնֆերանսի մասնակիցները բարձր գնահատեցին ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, մասնավորապես, էլեկտրոնային քարտեզագրումը, որը կնպաստի ընտանեկան բռնությանզոհ դարձած կանանց մատուցող ծառայությունների և շահագրգիռ մարմինների աշխատանքների կազմակերպմանը: