Սոցիալական փաթեթն աշխատողների կամ նրանց անմիջական ընտանիքի անդամների սոցիալական, կրթական և այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է, որի նպատակն է նպաստել պետական մարմինների և կազմակերպությունների աշխատողների առողջապահական և սոցիալական կարիքների բավարարմանը, պետական մարմինների և կազմակերպությունների աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը, մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով աշխատողների՝ առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը:
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի՝ 2-րդ կետի 1-ին ենթակետ և 3-րդ կետը)