Ի՞նչ ծառայություններ է ներառում սոցիալական փաթեթը և ո՞վ կարող է սոցփաթեթի ծառայություններից օգտվել։

Սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները.

1) Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները).

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները).

3) ուսման վճարի փոխանցում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները).

4) առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն (ուժի մեջ է 13.12.2021-ից).

5) մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները) (ուժի մեջ է 13.12.2021-ից).

6) պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարում, որից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները) (ուժի մեջ է 13.12.2021-ից)։

(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետը)