Սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար ամսական սահմանված է 6 հազ. դրամ է (տարեկան՝ 72 հազ. դրամ), որում չեն ներառվում առողջապահական փաթեթի և պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար նախատեսված միջոցները (այս բաղադրիչների համար նախատեսված միջոցները ՀՀ պետական բյուջեից ուղղակիորեն տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարությանը):
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը)