Որքա՞ն է սոցիալական փաթեթի ամսական սահմանաչափը մեկ անձի հաշվով։
Եթե աշխատողի դրույքը (աշխատաժամանակը) պակաս է մեկ դրույքից (նորմալ աշխատաժամանակից), ապա սոցիալական փաթեթից օգտվելու ինչպիսի՞ սահմանաչափ է կիրառվում նրա համար:
Ինչպե՞ս է հաշվարկվում և փոխանցվում սոցփաթեթի գումարներն այն դեպքում, երբ սոցփաթեթի շահառուն մեկ սոցփաթեթի շահառու կազմակերպությունից մեկ ամսվա ընթացքում ընդունվում (տեղափոխվում) է մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի։
Սոցիալական փաթեթի ամսական սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքով աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեցող անձի համար՝ 6000 դրամը, իսկ մեկ դրույքից պակաս աշխատանքային ծանրաբեռնվածություն (ոչ լրիվ աշխատաժամանակի տևողություն) ունենալու դեպքում` գումարը նվազեցվում է համապատասխան չափով (օրինակ, կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում սոցփաթեթի ամսական սահմանաչափը կկազմի 3000 դրամ)։
Եթե սոցփաթեթի շահառուն (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված սոցփաթեթի շահառուների) մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվում (տեղափոխվում) է մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի՝ առնվազն կես դրույք (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս) աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, սոցփաթեթի գումարները՝ տվյալ ամսվան հաջորդող ամսվանից սկսած փոխանցվում են նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան։ Նշված դեպքում՝
ա. տվյալ աշխատողն իր նախկին աշխատավայրից նոր աշխատավայրի` սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում) է ներկայացնում իր սոցփաթեթի հաշվեհամարին տվյալ բյուջետային տարում փոխանցված (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ, 23-րդ և 24-րդ կետերով սահմանված կարգով փոխանցման ենթակա) սոցփաթեթի գումարների ընդհանուր չափի վերաբերյալ տեղեկանք,
բ. նոր աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանումը՝ տվյալ աշխատողի՝ աշխատանքի ընդունման օրվա դրությամբ հաշվարկված դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան հաշվարկում է նրա սոցփաթեթի ամսական սահմանաչափը և դրա հիման վրա՝ աշխատանքի ընդունման ամսվան հաջորդող ամսվանից մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածի համար սոցփաթեթի ընդհանուր գումարը,
գ. սոցփաթեթի շահառուին նախկին և նոր աշխատավայրերի գործատուների միջոցով փոխանցման ենթակա (փոխանցված) ընդհանուր գումարը տվյալ բյուջետային տարում չի կարող լինել ավելի, քան 72 հազ. դրամը,
դ. նոր աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանումը նշված՝ «գ» պարբերությամբ սահմանված գումարը նվազեցնում է «ա» պարբերությամբ սահմանված տեղեկանքում նշված ընդհանուր գումարի չափով,
ե. սոցփաթեթի շահառուին՝ տվյալ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգով ամսական գումարները, ինչպես նաև նույն հավելվածի 13-րդ և 15-րդ կետերով նախատեսված միանվագ գումարները փոխանցվում են առավելագույնը՝ սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված ընդհանուր գումարի չափով, որն էլ չի կարող գերազանցել վերը նշված «դ» պարբերությամբ սահմանված ընդհանուր գումարի չափը,
զ. տվյալ բյուջետային տարվան հաջորդող բյուջետային տարիների համար տվյալ սոցփաթեթի շահառուին սոցփաթեթը տրամադրվում է սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով։
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները, 9-րդ և 10-րդ ենթակետերը)