Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցփաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը, ինչպես նաև այն դեպքում, երբ փակվում է բանկի այն մասնաճյուղը, որտեղ բացված է սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի հաշիվը: Այս դեպքում սոցփաթեթի շահառուն` սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմումի հետ միասին պատասխանատու ստորաբաժանում է ներկայացնում նոր բանկի կողմից տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով նախատեսված տեղեկանք, ինչպես նաև սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք՝ նույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը)