Աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով սոցփաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները կանխիկացնելուց հետո` սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը (այն կարող է օգտագործվել նույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով նախատեսված ծառայություններից օգտվելու կամ սոցփաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները կանխիկացնելու համար):
Ընդ որում՝ առողջապահական փաթեթի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելու մասին համապատասխան տեղեկանքը ներկայացնելու պարտադիր պահանջը այն անձանց նկատմամբ, ովքեր սոցփաթեթի հաշվի միջոցները օգտագործելու պահին չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու, կամ որոշմամբ նախատեսված որևէ հիմքով դադարեցվել է նրանց սոցփաթեթից օգտվելու իրավունքը և այդ պատճառով չեն անցել պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն։
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման՝ 5.2-րդ և 5.5-րդ կետերը, N 1 հավելվածի 26-րդ կետը)