Սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները)՝ վարկառու կամ հիփոթեքային վարկի համավարկառու` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում, իրավունք ունի օգտվելու գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից։
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևը)