Սոցփաթեթի ուսման վճարը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության այն պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններին, որոնք իրականացնում են հետևյալ կրթական ծրագրերը`
1) բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր.
2) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր.
3) հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ մասնագիտացված և հատուկ ծրագրերի).
4) արտադպրոցական դաստիարակության (մանկապատանեկան ստեղծագործական, երաժշտական, գեղարվեստական, գեղագիտական և արվեստի) կրթական ծրագրեր.
5) նախադպրոցական կրթական ծրագրեր (ուժի մեջ է 13.12.2021-ից):
Նշված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը հրապարակված են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում (http://escs.am/am/category/social-package):
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի N 3 ձևը)