Ինչպե՞ս է փոխվում սոցիալական փաթեթի գումարի չափը աշխատողի դրույքի փոփոխման դեպքում:

Սոցփաթեթի շահառուի` դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման`

1) դեպքում, սոցփաթեթի ամսական սահմանաչափը փոխվում է հաջորդող ամսվանից.

2) այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցփաթեթի ծառայությունից (ծառայություններից) և դրույքի (աշխատաժամանակի) նվազեցման օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված չմարված պարտավորություններ, սոցփաթեթի ամսական սահմանաչափը փոխվում է մարմանը հաջորդող ամսվանից.

3) դեպքում, վերը ներկայացված 2-րդ ենթակետով նշված պարտավորությունների մարմանն ուղղված ընդհանուր գումարի չափը չի կարող ավել լինել, քան տվյալ բյուջետային տարում տվյալ շահառուի համար` մինչև դրույքի (աշխատաժամանակի) նվազեցումը` շահառուի սոցփաթեթի ամսական սահմանաչափի հիման վրա հաշվարկված առավելագույնը 12 ամսվա ընդհանուր գումարից:

Վերը նշված 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում` սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը` մինչև սոցփաթեթի գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգով շահառուի սոցփաթեթի հաշվին փոխանցելը (կամ դրա անհնարինության դեպքում` մեկամսյա ժամկետում), աշխատողից կամ, դրա անհնարինության դեպքում` բանկից ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը:

(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 34-35-րդ կետերը)