Սոցփաթեթի գումարը չի հատկացվում օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց՝ աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) պահից մինչև կասեցման (ժամանակավորապես դադարեցման) վերաբերյալ որոշման վերացումն ընկած ժամանակահատվածում։ Օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձին` աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) վերաբերյալ որոշման վերացման դեպքում, սոցփաթեթի գումարը փոխանցվում է աշխատանքի վերադառնալու ամսվանից սկսած, եթե իր աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) օրվա դրությամբ հանդիսացել է սոցփաթեթի շահառու (ուժի մեջ է 30.10.2021-ից)։
Այն սոցփաթեթի շահառուների մասով, ովքեր օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեն, և ում սոցփաթեթի գումարները շարունակվել են փոխանցվել նաև այդ ժամանակահատվածում՝ հաշվի առնելով, որ մինչ 30.10.2021-ից ուժի մեջ մտած փոփոխությունները` սոցփաթեթի հատկացման կարգով նրանց համար այդ ժամանակահատվածում սոցփաթեթի գումարների փոխանցման կասեցման վերաբերյալ կարգավորում սահմանված չի եղել, սոցփաթեթի միջոցները դադարեցվում են փոխանցվել 2021 թ. նոյեմբեր ամսվանից սկսած` մինչև կասեցման (ժամանակավորապես դադարեցման) վերաբերյալ որոշման վերացումն ընկած ժամանակահատվածը: Այդ գումարների փոխանցումները 2021 թ. նոյեմբեր ամսվանից ենթակա են դադարեցման` պահպանելով ՀՀ կառավարության 27.12.2012 N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 20-25-րդ կետերով սահմանված ընթացակարգը:
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 11-րդ ենթակետի «ե» պարբերությունը, 14-րդ ենթակետի «է» պարբերությունը)