Յուրաքանչյուր տարի սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) պարտադիր բուժզննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ ՀՀ կառավարության 27.12.2012 N 1691-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը՝ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու մասին տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի (365 օր) ժամկետով: Ընդ որում, նշված սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն տվյալ տարում արդեն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայություններից և ունի ձևավորված պարտավորություն (այդ թվում՝ նույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետով նախատեսված):
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 5.2-րդ կետը)