Սոցփաթեթի գումարը չի հատկացվում` առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցփաթեթի շահառուներին` երեք և ավելի ամիս գործուղման մեկնելու դեպքերում` այդ ժամանակահատվածում։
Սոցփաթեթի գումարը առանց աշխատավարձի պահպանման երեք և ավելի ամիս գործուղման մեկնած սոցփաթեթի շահառուին փոխանցվում է գործուղումից վերադառնալու ամսվանից սկսած։
Ինչ վերաբերում է սոցփաթեթի շահառուին` աշխատավարձի պահպանմամբ երեք և ավելի ամիս ժամկետով գործուղման մեկնելու դեպքերին, ապա այս դեպքերում սոցփաթեթի գումարը հատկացվում է`
ա. գործուղման աշխատավայրից, եթե վերջինս հանդիսանում է սոցփաթեթի շահառու կազմակերպություն, և այդ կազմակերպության կողմից աշխատողին վճարվում է աշխատավարձ,
բ. հիմնական աշխատավայրից, եթե գործուղման աշխատավայրը չի հանդիսանում սոցփաթեթի շահառու կազմակերպություն կամ հանդիսանում է, սակայն այդ կազմակերպության կողմից աշխատողին աշխատավարձ չի վճարվում.
Նշված՝ «ա» պարբերությամբ նախատեսված դեպքում` սոցփաթեթի շահառուին սոցփաթեթի գումարները՝ գործուղման ամսվան հաջորդող ամսվանից սկսած փոխանցվում են գործուղման աշխատավայրի միջոցով՝ պահպանելով ՀՀ կառավարության 27.12.2012 N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ա»-«ե» պարբերություններով սահմանված ընթացակարգը։
(ՀՀ կառավարության 27.12.2012 N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» պարբերություն, 12-րդ և 3-րդ ենթակետեր, 14-րդ ենթակետի «ա» պարբերություն)