Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 3-ին կայացած նիստի
Արձանագրություն N 10
ՕՐԱԿԱՐԳ
- Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների հաշվետվությունը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելուն ուղղված` 2010թ. ընթացքում կատարած աշխատանքների մասին:
- Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2010թ. ազգային զեկույցի մասին:
- Այլ հարցեր:
Մասնակցեցին`
Ա.Գրիգորյան` | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նախագահ |
Հանձնաժողովի անդամները`
Հ.Դարբինյան | ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Տ.Հարությունյան | ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ”Փյունիկ” միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա.Ալավերդյան | “Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության “Ունիսոն” հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս.Թադևոսյան | “Հույսի կամուրջ” հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանություն” հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս.Օհանյան | “Հաշմանդամների “Փարոս” կրթության և մշակույթի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա.Կեսոյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամների առաջարկությամբ նիստին մասնակցել են`
Ժ.Ասատրյան | ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ` նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյանի առաջարկով |
Ց.Խաչատրյան | ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ` նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի առաջարկով |
Ա.Մուրադյան | ՀՀ կրթության և գիտության նախարարության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ, նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանի առաջարկով |
Մ.Խաչատրյան | “Հայաստանի խուլերի միավորում” հասարակական կազմակերպության աշխատակից, նախագահ Գ.Գրիգորյանի առաջարկությամբ |
Ֆ.Դանիելյան | “Հայաստանի կույրերի միավորում” հասարակական կազմակերպության փոխնախագահ` նախագահ Ա.Հակոբյանի առաջարկով |
Հրավիրվածներ`
Հ.Խաչատրյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան /քաղաքի/ հանձնաժողովների ներկայացուցիչներ`
Ռ.Զաքարյան | Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ /հանձնաժողովի քարտուղար/ |
Գ.Միրզոյան | Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ /մարզային հանձնաժողովի քարտուղար/ |
Լ.Մուրադյան | Արմավիրի մարզպետի տեղակալ /մարզային հանձնաժողովի քարտուղար/ |
Ա.Ղուկասյան | Գեղարքունիքի մարզպետի տեղակալ /մարզային հանձնաժողովի նախագահ/ |
Վ.Ջաղինյան | Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ /մարզային հանձնաժողովի քարտուղար/ |
Հ.Արշակյան | Շիրակի մարզպետի տեղակալ /մարզային հանձնաժողովի նախագահ/ |
Ա.Դոլունց | Սյունիքի մարզպետի տեղակալ /մարզային հանձնաժողովի նախագահ/ |
Մ.Հարությունյան | Վայոց Ձորի մարզպետի տեղակալ /մարզային հանձնաժողովի նախագահ/ |
Կ.Դովլաթբեկյան | Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ /մարզային հանձնաժողովի քարտուղար/ |
Վ.Հունանյան | Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ |
Գ.Դանիելյան | Արագածոտնի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետ /մարզային հանձնաժողովի քարտուղար/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` հանձնաժողովի նախագահ Ա.Գրիգորյանը:
Ողջունելով հանձնաժողովի անդամներին` նախարարը ներկայացրեց, որ այցելություն է կատարել Լոռու, Կոտայքի և Վայոց Ձորի մարզեր, տեղերում կազմակերպելով քաղաքացիների ընդունելություն: Նշեց, որ ակնհայտ երևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված գործառույթների պատշաճ իրականացումը, որն էլ ավելի արդյունավետ է դարձնում հետագա աշխատանքները, սակայն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծումը պահանջում է նոր մոտեցումներ:
Նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել և վավերացրել է “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” կոնվենցիան, ինչը ենթադրում է հաշմանդամության ոլորտում օրենսդրական դաշտի բարեփոխումներ, նոր սկզբունքների ամրագրում: Ստանձնած միջազգային պարտավորություններն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Կոնվենցիայի դրույթներին: Հետամուտ լինելով որդեգրած քաղաքաքականությանը ներկայումս մշակման փուլում են գտնվում “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” ՀՀ օրենքի նախագիծը և հաշմանդամության սահմանման նոր մոդելը:
Օրակարգի առաջին հարցի կապակցությամբ լսեցին` Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևան /քաղաքի/ և մարզային հանձնաժողովների նախագահներին և ներկայացուցներին:
Երևան /քաղաքի/ հանձնաժողովի քարտուղարը և մարզային հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին հաշվետվություն հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելուն ուղղված` 2010թ. ընթացքում կատարած աշխատանքների մասին:
Մարզային հանձնաժողովները նշեցին, որ մեծ ձեռք բերումներ են արձանագրվել վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծման, հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հարցերում: Ակտիվացել է համագործակցությունը ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ, որի արդյունքում կազմակերպվել է բազմաթիվ միջոցառումներ: Այս ամենի հետ մեկտեղ կան նաև շատ չլուծված հարցեր` մասնավորապես շրջակա միջավայրի մատչելիության և զբաղվածության:
Արտահայտվեցին`
“Հայաստանի կույրերի միավորում” հասարակական կազմակերպության փոխնախագահ Ֆ.Դանիելյանը, “Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության նախագահ Ս.Թադևոսյանը, “Փարոս” հասարակական կազմակերպության նախագահ Ս.Օհանյանը, Արարատի մարզային հանձնաժողովի քարտուղար Գ.Միրզոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարարության աշխատակից Ա.Մուրադյանը:
Քննարկման արդյունքում առաջարկվեցին`
– Երևան քաղաքի լուսավորության շղթաների պատրաստման աշխատանքները իրականացվի “Հայաստանի Կույրերի միավորում” հասարակական կազմակերպության կողմից, քանի որը միավորումն ունի բոլոր անհրաժեշտ հանարավորությունները և միաժամանակ կլուծվի տեսողության խնդիրներ ունեցող անձանց զբաղզվածության հարցը:
– “Ընտանիքների անապահովության գնահատման կարգ”-ում միայնակ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսել հատուկ ծածկագիր, որը հնարավորություն կտա օգտվել ընտանեկան նպաստից:
– Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների աշխատանքները գնահատելու համար մշակել գործողությունների տարեկան ծրագիր:
– Քաղաքապետարանը մինչ հարմարեցված տրանսպորտային միջոցներ ձեռք բերելը, խորհրդակցեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց հետ:
Օրակարգի երկրորդ հարցի մասին զեկուցեց հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա.Կեսոյանը:
Որոշեցին`
Հաստատել “Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2010թ. ազգային զեկույցը”:
Հանձնաժողովի նիստի ավարտին առաջարկվեցին մի շարք համակողմանի քննարկվող հարցեր, այդ թվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ներառական կրթության վերաբերյալ:
Ազգային հանձնաժողովի հերթական նիստը անցկացնել ընդլայնված` ՀՀ կրթության և գիտության, ՀՀ առողջապահության նախարարների մասնակցությամբ:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով
զբաղվող ազգային հանձնաժողովի նախագահ Ա.Գրիգորյան
Հանձնաժողովի քարտուղար Ա.Կեսոյան