Home Աջակցող միջոցների տրամադրում

Աջակցող միջոցների տրամադրում

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԲՅՈՒՋԵՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով տրամադրվում են աջակցող միջոցների պետական հավաստագրեր, որոնց հիման վրա` որակավորված կազմակերպություններից շահառուները կարող են ստանալ աջակցող միջոցներ, բացառությամբ պրոթեզի կոշիկների, բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաների, որոնք տրամադրվում են առանց հավաստագրերի որակավորված կազմակերպությունների կողմից: Շահառուն ինքն է ընտրում թե որ որակավորված կազմակերպությունից ձեռք բերի իրեն անհրաժեշտ աջակցող միջոցը:

Որակավորվելու և աջակցող միջոց տրամադրելու համար կազմակերպությունները կարող են դիմել նախարարություն: Որակավորվելու գործընթացի վերաբերյալ հայտարարությունն այստեղ1, այստեղ 2:

Աջակցող միջոցների տրամադրման գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմումով, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի շարք հրամանով 1,  հրամանով 1.1,  հրաման 1.1-ի ձևերը

«Պետական և առանց պետական հավաստագրերի գնային արժեքները հաստատված են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումով»։

Աջակցող միջոցի պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք  կարող են դիմել միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ) կամ դրա տարածքային կենտրոն, և ի պատասխան իրենց դիմումի ստանալ այն կազմակերպությունների ցանկը, որոնցից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը: Հավաստագիրը ձեռք բերելուց հետո Շահառուները կարող են դիմել տվյալ աջակցող միջոցի համար որակավորված կազմակերպություններից որևէ մեկը և ստանալ իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը:

Աջակցող միջոցների օգտագործման ժամկետները, շահառուների խմբերը, հավաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը այստեղ :

ՀՀ  ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՈՒԴԻՈՄԵՏՐԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png