«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

0
131

Նախագծերի փաթեթ

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորումն է, այդ թվում՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառներում ու աշխատանքներում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի միասնական իրավական կարգավորումների սահմանումն ու առկա իրավական հիմքերի ներդաշնակեցումը:

Մասնավորապես՝ օրենքի նախագծով առաջարկվող օրենսդրական կարգավորումները հիմնականում նպատակաուղղված են կամավորի ինստիտուտի կայացման, այդ թվում՝ կամավոր աշխատանքներին հասարակության լայն շերտեր ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ սահմանելուն, պետության սոցիալական և հասարակական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանն աջակցելուն, հասարակության մեջ խոցելի խմբերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի, փոխօգնության և գթասրտության մթնոլորտի ձևավորմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանն ու կենսակերպի բարելավմանն աջակցելուն, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակություն ձևավորելուն:

Կամավորական գործունեության վերաբերյալ  միասնական օրենսդրական դաշտի ձևավորման նպատակով փոփոխություններ են առաջարկվել նաև  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ինչպես նաև «Բարեգործության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Պետական տուրքի մասին», «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է շագրգիռ գերատեսչություններ՝ կարծիքի:

Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. 010565354