«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը

Նախագիծ

Կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց գործունեություն կամ աշխատանք է, որը մշտապես եղել և մնում է քաղաքացիական հասարակության ուշադրության ներքո: Երկրում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն սուղ, դրվագային կարգավորումներ:

Նախագծերի փաթեթը մշակվել է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորման (միասնական իրավական կարգավորումների սահմանման և առկա իրավական հիմքերի ներդաշնակեցման), ինչպես նաև կամավորի ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ու մեխանիզմների ամրագրման նպատակով:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է շահագրգիռ մարմիններ՝ կարծիքի:
Նախագիծը տեղադրված է նաև Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հետևյալ հղումով՝

https://www.e-draft.am/projects/2516

Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. (055)565364