«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ պետական բյուջեից առանձին ծախսային ծրագրերով սուբսիդավորվող՝ մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողներին վնասակար աշխատանք կատարելու համար հավելում վճարելու իրավական հիմքերի ապահովման նպատակով:

Նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. 010565354