Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» 2018թ. մարտի 23-ի N ՀՕ-206-Ն, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2018թ. մարտի 23-ի N ՀՕ-276-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018թ. մարտի 23-ի N ՀՕ-207-Ն, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018թ. մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքների ընդունման արդյունքում դրանցով սահմանված նոր կարգավորումներին: Նախագծով լուծումներ են առաջարկվել նաև իրավակիրառական պրակտիկայից բխող մի շարք խնդիրներին:
Նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմիններ՝ կարծիքի:
Նախագիծը տեղադրված է նաև Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հետևյալ հղումով՝
https://www.e-draft.am/projects/1303/about
Աշխատանքի և զբաղվածության
վարչություն
Հեռ. 010565354